Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

24 փետ 2018 18:35

Ծննդաբերել կեսարյան հատմա՞մբ, թե՞ բնական ճանապարհով․ երկուսի դրական եւ բացասական կողմերը

 
Վերջին տարիներին կտրուկ աճել է այն կանանց թիվը, ովքեր նախընտրում են կեսարյան հատման ճանապարհով երեխաներին լույս աշխարհ բերել։ Շատերին տանջում է այն հարցը, թե որ տարբերակն է ավելի հեշտ եւ ճիշտ՝ բնական ճանապարհով ծննդաբերությունը, թե կեսարյան հատումը։
Ահա երկուսի թե դրական, թե բացասական կողմերից, որոնց մասին տեղեկանալով՝ ավելի հեշտ կկարողանաք որոշում կայացնել։
Ավանդական ծննդաբերություն
Առավելությունները մայրիկի համար՝
1, Ակտիվ կերպով կարելի է մասնակցել սեփական երեխայի ծնվելու գործընթացին։ Շատ մայրիկների համար դա կյանքի ամենաերջանիկ պահն է, եւ կարեւոր է հենց առաջին վայրկյաններից տեսնել երեխային։
2, Ծնվելուց անմիջապես հետո արդեն մայրիկը կարող է փոքրիկի կղքին լինել, խնամել նրան, քանի որ ավանդական ծննդաբերությունից հետո կինն ավելի արագ է վերականգնվում, քան կեսարյան հատումից հետո։

Առավելությունները երեխայի համար՝

1, Ավանդական ծննդաբերության ժամանակ երեխան նույնպես ակտիվ մասնակցում է գործընթացին, նրա մկանները «աշխատում են», այդ պատճառով էլ նա ավելի հեշտ է ազատվում թոքերում առկա հեղուկից, ինչը շատ կարեւոր է շնչառական համակարգի աշխատանքի համար։

2, Կարծիք կա, որ ավանդական ծննդաբերության ժամանակ երեխան այնպիսի հակամարմիններ է ստանում, որոնք հետագայում ապահովում են նրա՝ բարձր իմունային համակարգը։

Թերությունները մոր համար՝ 

1, Առաջին հերթին, սարսափելի ցավն է՝ նախածննդաբերական եւ ծննդաբերական։

2, Ավանդական ծննդաբերությունը այնպիսի գործընթաց է, որ չես իմանա, թե ինչպես կարող է ավարտվել, ինչ ելք կունենա։ Բացի այդ, այն կարող է տեւել մեկ ժամից մինչեւ երկար ու տանջալի ժամեր։

Թերությունները երեխայի համար՝ 

1․ Երբ ծննդաբերությունը ծանր է անցնում, երկարում է, իսկ երեխան խոշոր է լինում, կարող է առողջական խնդիրներ առաջանալ։

2, Պորտալարը կարող է փաթաթվել երեխայի վզին, եւ նա խեղդվի։
Կեսարյան հատում 
Առավելությունները մայրիկի համար՝
1, Ամենամեծ առավելությունը, իհարկե, նախածննդաբերական եւ ծննդաբերական ցավի բացակայությունն է։
2, Կեսարյանի դեպքում բարդությունների ի հայտ գալու հավանականությունը զգալիորեն քիչ է։
3, Դուք նախապես գիտեք, թե կոնկրետ որ օրն է ծնվելու ձեր երեխան։
Առավելությունները երեխայի համար՝ 
1, Կեսարյան հատումը երեխային չի վնասի, օրինակ, երբ պորտալարը վզին փաթաթված է կամ երեխան խոշոր է։ 
Թերությունները մայրիկի համար՝
1, Կեսարյան հատումը, ամեն դեպքում, վիրահատական լուրջ միջամտություն է՝ իր բոլոր հետեւանքներով եւ ռիսկերով։ Բացի այդ, կեսարյանի ժամանակ արվող անզգայացումը ձեր առողջությանը հաստատ օգտակար չէ։ Կեսարյանից հետո ավելի երկար եք հիվանդանոցում մնալու, հետո՝ մեծ է կարերի բորբոքումների ռիսկը։
2, Կեսարյանից հետո բավական մեծ սպի է մնում, շատ կանայք դրանից կոնպլեքսավորվում են։
Թերությունները երեխայի համար՝ 
1, Անզգայացումը ազդում է նաեւ երեխայի վրա, կեսարյանով ծնված փոքրիկների մկանային տոնուսն ավելի ցածր է լինում, ինչը հենց անզգայացման հետ են կապում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր