Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

02 մար 2018 10:45

Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանը կրկին բախվել են. ինչ չեն կարողանում կիսել գործարարները. «ՉԻ»

Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանը կրկին բախվել են. ինչ չեն կարողանում կիսել գործարարները. «ՉԻ»«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ֆուտբոլային թիմեր ձևավորելու ջանքերը կրկին բերել են Ռուբեն Հայրապետյան-Գագիկ Ծառուկյան հերթական բախման: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը այս օրերին հանդիպել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի Նեմեցի հետ, փորձել է ուղիներ որոնել նրան ՀԱՕԿ նախագահի հետ հաշտեցնելու համար: Նա ոչ պաշտոնական այցով մի քանի անգամ հանդիպել է վերջինիս ու առաջարկներ ներկայացրել:
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռ. Հայրապետյանը անդրդվելի է մնացել և անտեսել է հաշտվելու մասին հորդորները, հասկացնելով, որ ֆուտբոլը իր մենաշնորհն է, և ինքը որևէ մեկին թույլ չի տա իր իրավունքները ոտնահարել: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային թիմեր ֆինանսավորելով փորձում է մտնել իր ոլորտ, ինքը չի հանդուրժի: Մեր տեղեկություններով՝ գործարարները այս օրերին շարունակում են երկուստեք մեսիջներ ուղարկել և հստակեցնել, թե ում է պատկանելու հայաստանյան ֆուտբոլում մենաշնորհ ունենալու առաջնահերթությունը»:
 
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր