Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

23 դեկ 2019 17:42

Արմեն Մելիքբեկյանը՝ ՀՖՖ նախագահ

Արմեն Մելիքբեկյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ։ Նրա օգտին քվեարկել էր 13 պատվիրակ։ Ընտրությանը մասնակցող մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել էր 7 հոգի։ 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր։
Նշենք, որ 1 պատվիրակ նիստին ներկա չէր, իսկ մյուսի անձնագիրը այլևս վավեր չէր։
«Եկեք միասին ֆուտբոլը փրկենք, եկեք միասին աշխատենք»,- այս մասին այսօր ՀՖՖ նախագահի ընտրության ժամանակ նշեց նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը։

Նա նշեց, որ մամուլում տարածված նյութերը, թե ինքը մտերիմ հարաբերություններ ունի ՀՖՖ նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի հետ, իրականությանը չեն համապատասխանում։

ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիբեկյանն էլ նշեց, որ Հայաստանում ֆուտբոլային համակարգը շատ ծանր վիճակում էր գտնվում, և դա անձերի պատճառով չէր։

«Պետք է համակարգը փոխել և ֆուտբոլի կառավարումը պետք է լինի մարդկանց և ֆուտբոլային հանրության ձեռքերում։ Հայաստանում ֆուտբոլի հավասարաչափ զարգացման համար կարևորագույն հիմք է պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ստեղծումը»,- նշեց Մելիբեկյանը։

Հիշեցենք, որ  ՀՖՖ նախագահի ընտրություններին մասնակցում էին առաջադրված 2 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը։ «Անի» ՖԱ-ն հանել էր Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր