Չեք գալիս` ջհանդամը գաք. Տավուշի փրկիչ հայտարարած անձինք հայտարարում են, թե գործուն քայլեր կձեռնարկեն, երբ փողոցում բավարար չափով մարդիկ կլինեն          Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

08 մար 2018 15:30

Ազատվեք ցելյուլիտից՝ ընդամենը հետևելով այս պարզ կանոններին․ 7 կարևոր խորհուրդ սննդաբանից

Ազատվեք ցելյուլիտից՝ ընդամենը հետևելով այս պարզ կանոններին․ 7 կարևոր խորհուրդ սննդաբանիցՑելյուլիտ՝ մի խնդիր, որի պատճառով շատ կանայք իրենց կաշկանդված են զգում և խուսափում են կիսաշրջազգեստներ ու նմանատիպ այլ հագուստ կրելուց։ Իրականում, սննդաբանների պնդմամբ, ցելյուլիտից ազատվելն այնքան էլ դժվար չէ․ ընդամենը անհրաժեշտ է սննդակարգում որոշ փոփոխություններ անել։
1․ Օգտագործեք ավելի քիչ ճարպերով ուտելիք, հրաժարվեք ոչ օրգանական ծագում ունեցող մթերքներից։
2․ Ավելի արագ արդյունքի հասնելու համար կրճատեք մսի օգտագործումը, փոխարենն ավելի շատ կերեք բանջարեղեն, հատկապես՝ կանաչեղեն, այդ թվում՝ հազար, կանաչիներ, սպանախ, նեխուր․․․
3․ Որպես ածխաջրերի աղբյուր սննդակարգում ավելացրեք հատիկընդեղենի, ինչպես նաև մակարոնեղենի և շագանակագույն բրձնի օգտագործումը։
4․ Կերեք յուղային ձուկ․ օմեգա-3 տեսակի ձկան յուղը շատ դրական է ազդում արյան շրջանառության վրա ու ոչ միայն։
5․ Ըմպեք հնարավորինս շատ հեղուկներ՝ ջուր, թեյ (առանց շաքարավազի) և այլն։
6․ Երբեք հավելյալ աղ մի ավելացրեք սննդին, փորձեք ձեզ սովորեցնել համեմատաբար ավելի անալի ուտելիքների։
7․ Կերեք հում կանաչ բանջարեղեն․ դրանք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, հակաօքսիդանտներ և ֆերմենտներ, որոնք դրական են ազդում նյութափոխանակության վրա և օրգանիզմից հեռացնում են տոքսինները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր