Քասախ գյուղում ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել, կա զոհ          Թուրքիայում նավթահորում պայթյունի հետևանքով կա զոհ և վիրավորներ       Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիներ՝ ՀՀ սահմանը կեղծ փաստաթղթերով հատելու համար    

17 մար 2018 19:00

Տրանսգենդերների ուղեղը տարբերվում է կանանց ու տղամարդկանց ուղեղից․ հետազոտություն

 
Տրանսգենդերների ուղեղը տարբերվում է կանանց ու տղամարդկանց ուղեղից իր կղզիանման հատվածի չափերով, պարզել են Սան Պաուլու համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները։ Ուղեղի այդ հատվածը պատասխանատու է ոչ միայն զգացմունքների՝ այլեւ մարդու կողմից իր սեփական մարմնի ընկալման համար։
Մագնիս ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով հետազոտողները իրականացրել են 18-49 տարեկան 80 մարդու ուղեղի կառուցվածքային հետազոտություն։ Փորձին մասնակցել է 20 տրանսգենդեր կին (որոնք ծնվել են որպես տղամարդ), որոնք առնվազն մեկ տարի հորմոններ են ընդունել։ Մասնակցել են նաեւ 20 սովորական տղամարդիկ ու 20 սովորական կանայք։ 
Պարզվել է, որ տրանսգենդերների ուղեղի կղզիանման մասը ավելի մեծ է, քան սովորական տղամարդկանց ուղեղինը, բայց ավելի փոքր, քան սովորական կանանց ուղեղինը։
Գիտնականները վստահ են, որ գտել են տրանսգենդերների ուղեղի ֆիզիոլոգիական տարբերությունները։ Այդ տարբերությունները կարող են ձեւավորվել դեռ ներարգանդային զարգացման փուլում։ Այսպիսով, հետազոտության հեղինակների կարծիքով, տրանսգենդերությունը չի կարելի համարել զուտ սոցիալ-մշակութային երեւույթ։
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր