ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է          Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին       Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր    

27 օգոս 2019 12:12

Արյան «ամենավտանգավոր» խումբը

Արյան խումբն իսկապես կարող է ազդել մարդու առողջական վիճակի վրա, պարզել են Հարվարդի համալսարանի գիտնականները:
Նրանց կարծիքով «ամենավտանգավոր» խումբն է AB-ն (IV) բացասական ռեզուսով: Երկրագնդի վրա արյան այս խմբով մարդիկ փոքրաթիվ են՝ մոլորակի բնակչության ընդամենը 8 տոկոսը: Եվ եթե նրանք դոնորական արյան կարիք են ունենում, դա գտնելը դժվար է: Սա, իհարկե, այսպիսի մարդկանց միակ խնդիրը չէ:
Գիտնականների խոսքով՝ արյան այդ խմբով մարդիկ հազվադեպ են երեխաներ ունենում, իսկ եթե անգամ նրանք ծնվում են, ապա միայն նույն սեռի: Մասնագետները նշում են, որ չափազանց հազվադեպ են դեպքերը, երբ այդպիսի խմբով մարդիկ, հատկապես տղամարդիկ տարբեր սեռի երեխաներ ունենան:

Իսկ արյան այդ խմբով կանանց շրջանում մյուսներից ավելի հաճախ են ի հայտ գալիս ուռուցքային հիվանդություններ:
Վերմոնթի համալսարանի մի խումբ գիտնականներ նույնպես հետազոտություն են անցկացրել՝ կապված արյան խմբերի հետ: Նրանք պարզել են, որ արյան 4-րդ բացասական խմբով մարդիկ ենթակա են ուղեղի փոփոխությունների, եւ նրանց մոտ մյուսներից ավելի հաճախ են գրանցվում մտածողության եւ հիշողության հետ կապված խնդիրներ:
Գիտնականների խոսքով՝ AB Rh-ով մարդկանց շրջանում 82 տոկոսով մեծ է նաեւ տկարամտության զարգացման հավանականությունը: Նրանք նաեւ ավելի հաճախ են բախվում կաթվածների եւ դեմենցիայի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր