5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

20 մար 2018 10:45

Իյա, իրո՞ք. ՀՀԿ-ականները կկազմակերպեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» ներկայացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ մեկնաբանելով իր հետագա պաշտոնավարման թեման` ասել է. «Ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի ՀՀ նախագահ։ …Այո՛, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։… Եթե, ի վերջո, որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով …»: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը փորձում է իր վարչապետ դառնալը «ազգովին խնդրելու» ծրագրի շրջանակներում տեղավորել: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ տարիներ առաջ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` երբ կավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ՀՀԿ-ականները կնախաձեռնեն Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացը, որպեսզի նա ակտիվ քաղաքականությունից չհեռանա եւ ստանձնի վարչապետի պաշտոնը: Ու նա կվերադառնա կառավարության ղեկավարի պաշտոնում: Հիմա «Ժողովուրդ» օրաթերթի գրած տեղեկությունները հերթով իրականություն են դառնում: 

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր