Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

23 մար 2018 19:20

Հայաստանում արդարադատություն գոյություն չունի. Պետրոս Մակեյան

 
Հայաստանում արդարադատություն գոյություն չունի։ Այդ մասին այսօր՝ մարտի 23-ին Ազատության հրապարակում ասել է Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի դեմ դատավճիռը։
«Հայաստանում կա վրեժխնդրություն։ Ժիրայրի տեսակից վախենում են, դրա համար վրեժխնդիր են լինում։ Ժիրայր Սեֆիլյանը ապրիլյան պատերազմին ջրի երես հանեց յուրացումները, նաեւ հողեր կորցնելու մասով։ Սա չէր կարող մարսել եւ գնաց շինծու վրեժխնդրության»,- ասել է Մակեյանը։
Նրա խոսքով, «Սասնա ծռերը», Ժիրայրի գործը, Նորք-Մարաշի խումբը հետեւանք են մարտի 1-ի։ «Մարտի 1-ի հանցագործները ազատ թրեւ են գալիս, պատվիրատուները իշխում են, բայց տղաները որոնք պայքարել են Արցախի համար, բանտերում են։  Սերժ Սարգսյանն ուզում է հողերը հանձնել, իրեն խանգարողները պետք է մեկուսանան։ Որ ժողովրդին հուսախաբ անեն, որ ժողովուրդը գործոն չդառնա եւ չխանգարի»,- ասել է Մակեյանը եւ հավելել, թե անհրաժեշտ է հրապարակային դատավարություն սկսել Ազատության հրապարակում։ Դիմելու են փաստահավաք խմբի անդամներին, որոնց մոտ կան բոլոր փաստերը։
«Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի թիվ մեկ պատասխանատուն է, Սերժ Սարգսյանը՝ թիվ մեկ շահառուն»,- նշել է Մակեյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր