Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 մար 2018 20:15

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. երեք մարդ մահացել է

Մարտի 28-ին` ժամը 18:23-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 4-րդ կմ-ին «Nissan Elgrang» մակնիշի 75 DU 775 պետհամարանիշով (վարորդ՝ 1958 թ. ծնված Դ. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ցանկապատի ցանցին, ինչի հետևանքով ուղևորներ` Ա. Շ.-ը և Ա. Բ.-ը տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր