Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

30 մար 2018 19:50

Ընկերներ ձեռք բերելու երեք սուպեր մեթոդ

Առաջին միջոց. Անկեղծություն
Այս միջոցով ընկերներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ բաց եւ ուղղամիտ լինել: Միայն ժամանակը կհուշի, թե ով կմնա Ձեզ հավատարիմ որոշ ժամանակով կամ ամբողջ կյանքում: Ընկերներ ձեռք բերել հնարավոր է այն դեպքում, երբ մենք ավելի շատ ենք տալիս, քան ընդունում ենք: Ընկերությունն առաջանում է տարբեր պատճառներով: Եվ այդ ընկերության տեւողությունը կախված է տարբեր փորձություններից:   Հիասթափությունը նրանից, ինչ սպասում էիք ընկերներից, ավերում է ընկերությունը: Ձեզ թույլ տվեք բացվել ուրիշին ճանաչելու համար: Դա ձեզ գուցե սովորեցնի ընկերներ ձեռք բերել: Իսկական ընկերության կարող է տանել միայն անկեղծությունը. որպեսզի կարողանաք ընկեր դառնալ, չարժե ձեզ սահմանափակել փոխհարաբերություններում:  
Երկրորդ միջոց. կարողացեք տարբերել
Երկրորդ միջոցի դեպքում Ձեզ խորհուրդ ենք տալիս կարողանալ տեսնել տարբերությունը ընկերոջ եւ մտերիմի միջեւ: Այն գործընկերները, որոնց հետ աշխատում եք կամ սովորում դպրոցում, մտերիմներ են կամ ծանոթներ: Ծանոթությունից մինչեւ ընկերություն հատուկ փոխհարաբերություն է անհրաժեշտ: 
Հատուկ փոխհարաբերությունները համատեղ փորձի ձեւ են ստեղծում: Օրինակ, օգնությունը հնարավոր է, եթե Դուք տեսնում եք մեկին, որը դժվար վիճակում է եւ դուք նրբորեն մատնանշում եք այդ խնդրի լուծումը: Ընկերությունն ինչ-որ մեկին հնարավորություն է տալիս փոխհարաբերություններ ապահովել առանց ավելորդ պարտավորությունների: Ընկերության հիմքն անկեղծ աջակցությունն ու կանոնավոր շփումն է:  Աջակցությունը կընդունվի, եթե այն իրոք անհրաժեշտ էր: Ընկերությունը անկեղծ շփում է ենթադրում: Իսկական ընկերությունը մարդու գիտակցված պահվածքն է: Եվ շատ շուտով Դուք կհասկանաք այդ բեռն ու ծանրությունը:  
Հիշեք, որ ընկերը, որին Դուք փնտրում եք, պիտի Ձեզ հետ ընդհանուր հայացքներ եւ արժեքներ ունենա: Ձեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես սովորեք ձեռք բերել ճիշտ ընկերներ, որոնք հարմար են ձեզ: 
Երրորդ միջոց. պատրաստակամություն
Երրորդ միջոցը պատրաստակամությունն է թույլ տալու, որ ընկերությունը զարգանա: Միայն այն դեպքում ընկերությունը կսկսի ամրանալ, եթե ամեն քայլը յուրաքանչյուրի համար կարեւոր դառնա: 
Ամեն մարդ իր մոտեցումն ունի ընկերությանը եւ թե ինչ է սպասում ընկերությունից: Այդ թեմային հաճախ չեն անդրադառնում եւ քննարկում, եթե իհարկե դա չի վերաբերում կոնֆլիկտային իրավիճակի: Դա տեղի է ունենում ընկերական հարաբերությունների զարգացման սկզբնական փուլում: Արժեքների եւ կարծիքների տարբերությունները հզոր հակազդեցություն են առաջացնում: Նման հակազդեցությունը բնական է, չէ որ մենք տարբեր ենք եւ մենք բոլորս տարբեր հայացքներ ունենք կյանքի տարբեր ոլորտներին:  Ընկերներ ձեռք բերելը չի նշանակում, թե Դուք պիտի ընդհանուր կարծիք, որակներ եւ արժեքներ ունենաք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր