ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

31 մար 2018 11:45

20-ից ավելի մեքենա է արգելափակվել. Բեռնատարը փակել է ճանապարհը

20-ից ավելի մեքենա է արգելափակվել. Բեռնատարը փակել է ճանապարհըՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բեռնատարն արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «SCANIA» մակնիշի AI 323 AA պետհամարանիշի (վարորդ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արկադի Ֆռուիդե) բեռնատարը:
Մարտի 31-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել և փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 80 QD 033 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) բեռնատարը մերկասառուցի պատճառով արգելափակվել է ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից, իսկ ժամը 01:25-ից մինչև 01:55-ը նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա (35 ուղևոր):

Մարտի 31-ին, ժամը 00:09-ին ահազանգ է ստացվել, որ Բավրա-Աշոցք Մ-1 ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 CM 215 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Չ.):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր