Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

02 ապր 2018 16:20

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դեմ

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախի տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների դեմԱդրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ հղում անելով «Թուրան» գործակալության տեղեկություններին, ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձիք:
«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով`անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում», – հաղորդում է «Թուրան» գործակալությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր