Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

10 ապր 2018 19:45

Մեղադրանքներ են առաջադրվել սեքս գովազդների ծառայության հետ կապված 7 անձի դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են առաջադրել 7 անձի դեմ, որոնք կապված են երկրում երկրորդ ամենախոշոր Backpage.com հայտարարությունների առցանց ծառայության հետ, որը հաճախ օգտագործվել է սեքսուալ բնույթի ծառայությունների գովազդի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը:
Ինչպես հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, մեղադրանքներ են առաջադրվել 7 անձի դեմ», այդ թվում նաև՝ կայքի հիմնադիրներ Մայքլ Լեյսիի եւ Ջեյմս Լարկինի, որոնք նաեւ «դավադրություն էին կազմակերպել՝ մարմնավաճառությանը նպաստելու», ինչպես նաեւ «փողերի լվացման նպատակով»:
Արդարադատության նախարարության կայքէջում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները վերցրել են վերահսկողությունը եւ փակել են Backpage.com առցանց գովազդների ծառայության էջը:
Նշենք, որ Backpage-ը երկար տարիներ քննադատության էր ենթարկվում այն բանի համար, որ այս հարթակը նպաստում է մարմնավաճառության գովազդի եւ անչափահասների ներգրավմանը մարմնավաճառության մեջ:
Հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ Միացյալ Նահանգներում երեխաների սեռական շահագործման վերաբերյալ քրեական գործերի մեծ մասը հիշեցումներ են ներառել այս կայքում տեղադրված գովազդների մասին: Backpage-ը հայտարարել էր, որ պայքարում է խնդրի դեմ՝ ամսական մինչեւ 1 միլիոն էջ փակելով եւ խախտումների մասին հայտնելով իրավապահ մարմիններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր