Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 մայիս 2019 12:52

Տեսանյութ. Ինչո՞ւ չկան մեղադրական դատավճիռներ. Ի՞նչ է՝ փողերի լվացում չկա՞ ՀՀ-ում

Այսօր՝ մայիսի 10-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել Դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը:
«Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցը՝  ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ապօրինի հարստացման և փողերի լվացմանն էր վերաբերում։

Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում ապօրինի հարստացումն արդեն երկու տարի է՝ քրեականացվել է, և հարցրեց, թե քանի՞ քրեական գործ կա հարուցված, կա՞ն մեղադրական դատավճիռներ այդ հոդվածով, նաև թե ինչպիսի՞ պատկեր է փողերի լվացման մասով։
Արթուր Դավթյանն ասաց, որ երկու հանցակազմն էլ իրավակիրառ պրակտիկայում նորություններ են և ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց մեկանաբանություններ ունեն։

«Այդուհանդերձ մեր երկրում մեկուկես տարի է, արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական հոդվածը, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում այդ հոդվածով 5 անձի նկատմամբ»,-ասաց նա և  հավելեց, որ ապօրինի հարստացման մասով այս պահին գնահատական չի կարող տալ։
Փողերի լվացման առումով ասաց, որ 2018 թ. ևս ակտիվացում կա։ «2017 թ. ոչ մի գործ չենք ունեցել փողերի լվացման հետ կապված, իսկ 2018-ին 7-9 քրեական գործ ունենք այս հոդվածով»,-ասաց նա և հավելեց, որ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումն իր գնահատմամբ բերելու է նաև փողերի լվացման հանցատեսակի քրեական աճի։


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց. «Ապօրինի հարստացման համար քանի՞ քրեական գործ կա հարուցված, կա՞ն արդեն մեղադրական դատավճիռներ»:
Պատգամավորի հարցն առնչվում էր նաև փողերի լվացմանը. «Ինչո՞ւ փողերի լվացման գործով մեղադրական դատավճիռներ չեն լինում՝ կարողությունների՞ հարց է, թե՞ Հայաստանում չկա այդ հանցատեսակը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր