Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները          Մասնավոր զրույցներում եվրոպացիները շատ սիրալիր ու հարմարվողական են, բայց հրապարակավ հարձակվում են մեզ վրա       Պատրաստ են հայերը միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված ՌԴ նկատմամբ    

11 ապր 2018 21:40

Մոսկվան հակադարձել է Սիրիային հարվածելու մասին Թրամփի հայտարարությանը

 Մոսկվան հակադարձել է Սիրիային հարվածելու մասին Թրամփի հայտարարությանը
Մոսկվան չի աջակցում «Թվիթեր-դիվանագիտությանը» և խորհուրդ չի տալիս ամերիկյան իշխանություններին խորացնել Սիրիայում տիրող իրավիճակը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք լուրջ մոտեցումների կողմնակից ենք: Կարծում ենք, որ կարևոր է չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել առանց այն էլ փխրուն այս իրավիճակում»,- նշել է Պեսկովը: Նա նաև շեշտել է, որ Սիրիային հարվածելու համար ԱՄՆ-ի բերած փաստարկները շինծու են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանը պետք է նախապատրաստվի Սիրիայի հանդեպ ամերիկյան հրթիռների արձակմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր