Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

03 մայիս 2018 20:20

Վարույթ է ընդունվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

 Վարույթ է ընդունվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Ըստ քրեական գործի տվյալների՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող Ա.Գրիգորյանից 2018 թվականի ապրիլի 21-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հափշտակել են իր հեռախոսը։
Լրագրողի ներկայացրած հաղորդման, ապա նաև բացատրությունների համաձայն՝ ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում նկատել է քաշքշուկ, ինչը տեսագրել է և «Iphone 6s» բջջային հեռախոսով միացել ուղիղ եթեր։ Լրագրողական գործունեությունն իրականացնելիս մի անձ լրագրողին մոտեցել է թիկունքից ու հափշտակել բջջային հեռախոսը, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, որը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է մայիսի 2-ին։ Նույն օրը քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ լրագրողի բջջային հեռախոսը հափշտակած անձի, քաշքշուկին մասնակից անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր