Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

16 մայիս 2018 13:43

Որքան շուտ, այնքան՝ լավ.Նույնիսկ Ղարաբաղի հակամարտության հարցը երկրորդն է դրվում կոռուպցիայի դեմ պայքարից հետո

Որքան շուտ, այնքան՝ լավ.Նույնիսկ Ղարաբաղի հակամարտության հարցը երկրորդն է դրվում կոռուպցիայի դեմ պայքարից հետո«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց. որ վերջին մի քանի վարչապետների մեջ ամենավերջինը տարբերվում է նրանով, որ նա հեղափոխությամբ եկավ։
Ըստ նրա՝ այդ ամենը դեռ չի նշանակում, որ հեղափոխությունն անպայման կբերի կոռուպցիայի մակարդակների նվազման: Ըստ նրա՝ նախորդ վարչակարգի օրոք կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքը բավարարել էր միայն օրենքներ ընդունել. «Դժբախտաբար, այդ օրենքները հաջողությամբ թղթի վրա մնացին»:

Վ. Հոկտանյանը հույս հայտնեց, որ նոր իշխանությունների դեպքում քաղաքական կամքը կբավականացնի ոչ միայն՝ օրենքներ ընդունելու, այլև՝ այդ ամենի կյանքի կոչելու համար: Նրա խոսքով՝ չի կարող լինել իշխանափոխություն՝ առանց կոռուպցիան լրջորեն հաղթահարելու պահանջի:
 «Պետք է տեսնենք՝ ինչպիսին կլինի այդ ծրագիրը: Այնքան օպտիմիստ չենք՝ կապված օրենսդրական լուրջ փոփոխությունների հետ: ՀՀԿ-ն ներկայացրել է լուրջ ֆինանսատնտեսական օլիգարխիկ խմբերի շահերը, և մենք տեսել ենք նաև տարիների ընթացքում քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճում՝ հենց ՀՀԿ-ի հետ կապված:Այդ սերտաճումը համակարգային կոռուպցիայի հիմքերից մեկն է: Եթե ուզում ես համակարգային կոռուպցիան հաղթահարել, պետք է այդ սերտաճմանը, քաղաքական-տնտեսական ոլորտների մենաշնորհացմանը վերջ տրվի:
Դրա համար նաև օրենսդրական բարեփոխումներ են պետք, իսկ դրա համար պետք են արտահերթ ընտրություններ: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կդադարի լինել այդպիսի խմբավորումների շահերի արտահայտող: Իհարկե, ունենք մենք առնետավազքի բավականին փայլուն տրադիցիաներ, որը տեսել ենք 1998-ի իշխանափոխության ժամանակ, թե ինչպես մեկ օրում «Հանրապետություն» բլոկից 2/3-ը դուրս եկավ և դարձավ Երկրապահ:
Ես նաև վախենում եմ, որ մեր խոշոր տնտեսվարողները, իսկ ավելի կոպիտ ասած՝ օլիգարխները, հանկարծ չդառնան «Քաղաքացիական պայմանագրի» և այլ կուսակցությունների անդամ: Այսինքն՝ եթե մենք ունենում ենք այն իրավիճակը, որը կա, իսկապես արտահերթ ընտրությունները կարևոր են դառնում, ու որքան շուտ, այնքան՝ լավ»։  Այս ամենի հետ մեկտեղ. բանախոսը հորդորեց սպասել կառավարության ծրագրին:
Վ. Հոկտանյանն այնուհետև ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, և որպես առաջին մաղթանք՝ նշել է, որ կոռուպցիայի դեմ հաջող պայքար լինի. «Նույնիսկ Ղարաբաղի հակամարտության հարցը երկրորդն է դրվում կոռուպցիայի դեմ պայքարից հետո: Այսինքն՝ սա իսկապես լինել-չլինելու հարց է դառնում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր