Մարտի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր       Կառավարության ղեկավարը չունի Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն    

19 մայիս 2018 16:20

Թակարդ՝ Նիկոլի դեմ. Սերժ Սարգսյանի պլանը

Թակարդ՝ Նիկոլի դեմ. Սերժ Սարգսյանի պլանըՉնայած «թավշյա հեփաղափոխության» հաղթանակին՝ միամտություն կլիներ կարծելը, թե Փաշինյանը հաղթել է Հանրապետականի դեմ մղվող պատերազմը. Նիկոլ Փաշինյանի ու նրա շարժման փաստացի հաղթանակն ընդամենը շահած ճակատամարտ է, որի վերջնարդյունքը կարող է բոլորովին անսպասելի լինել:
Վերջին օրերին մամուլում բավական հետաքրքրական տեղեկություններ են հայտնվում, որոնք այս կամ այն չափով բացահայտում են ՀՀԿ-ի ներսում իշխող տրամադրություններն ու երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակի հետ կապված կարկառուն ՀՀԿ-ականների տեսակետները: Օրերս թերթերից մեկն, օրինակ, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրել էր, թե իրեն հայտնի է դարձել, որ Սերժ Սագսյանը ներքին հրահանգ է իջեցրել՝ առաջիկա մի քանի ամսիներին ժամանկավոր կառավարության նկատմամբ լոյալ վերաբեմունք ցուցաբերելու ու արհեստական խոչընդոտներ առաջացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ:
Ճշմարի՞տ տեղեկություն է դա, թե՞ ոչ, թերևս, մի փոքր դժվար է ասել, բայց  դիցուք Էդուարդ Շարմազանովի՝ մայիսի 18-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցը կարծես լույս է սփռում ՀՀԿ ներսում տեղի ունեցող որոշակի պրոցեսների, իսկ ավելի ճիշտ՝ իշխող տրամարւթյունների վրա:
Այսպես՝ խոսելով արտահերթ ընտրությունների հավանականության և, առհասարակ, ստեղծված իրավիճակում ՀՀԿ որդեգրելիք սկզբունքների մասին՝ մամլո խոսնակը հայտարարել էր. «Այս պահին արտահերթ ընտրությունների մի տարբերակ կա. կառավարության ծրագիրը պետք է տապալվի և գնանք դեպի արտահերթ ընտրություններ»,-հավելելով, թե հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը՝ բերել հավակնոտ կառավարության ծրագիր, այս փուլում չի տեսնում իրավական որրևիցե լուծում՝ արտահերթ ընտրությունների գնալու համար: Բացի այդ, ըստ խոսնակի, արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ միասին: «Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց մենք, մեծ հարգանք ունենալով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերը և արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքներին»,- հարցին վերջակետ է դրել Էդուարդ Շարմազանովը:
Պետք է նկատել, որ Շարմազանովի ճեպազրույցում հնչեցրած մտքերն ու մինչ այդ մամուլում տարածում ստացած համապատասխան լուրերը մեկ ընդհանուր բան ունեն. դրանցում ընդգծված կերպով նկատվում է ՀՀԿ-ի լոյալ վերաբերմունքը ժամանակավոր կառավարության նկատմամբ՝ գոնե տեսանելի ապագայում:
Կարող է հարց առաջանալ՝ ինչի՞ն է այսկերպ ձգտում հասնել փաստացի պատային իրավիճակում հայտնված ու քաղաքական լուսանցքից դուրս մնալու իրական սպառնալիքի տակ հայտնված քաղաքական ուժը:
Շարմազանովի խոսքը, որքան էլ լոյալ հնչի, իր մեջ մի ուշագրավ տարր է պարունակում՝ նրա այն պնդումը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը միայն ՀՀԿ  կամ Փաշինյանի որոշելիքը չէ. կան նաև այլ ուժեր, որոնք պետք է իրենց ծանրակշիռ խոսքն ասեն՝ հարցի հետ կապված: Շարմազանովի խոսքից ակնհայտ է, որ առաջիկա ամիսներին ՀՀԿ-ն տրամադրված չէ արտահերթ ընտրությւններ անցկացնել, ինչը, թերևս բացատրվում է այն ներքին համոզմամբ, որ ժամանակավոր կառավարությունը կարճ ժամանակահատվածում չի կարողանալու պատվով դուրս գալ իրեն բաժին հասած բեռի տակից, որից հետո էլ ՀՀԿ-ականներն, ըստ էության, հույս ունեն՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու ու անխուսափելի թերությունների լույսի ներքո ՀՀԿ-ին հասարակությանը մատուցելու շատ ավելի շահեկան դիքերից ու միայն դրանից հետո գնալու արտահերթ ընտրությունների քարքարոտ ու վտանգներով լի ճանապարհով: Մեկ բան միանշանակ է՝ ներկայումս արտահերթ ընտրությունների անցկացումը ձեռնտու չի կարող լինել ՀՀԿ-ին,ու վերջինս ամեն ինչ անելու է հարցի լուծման բանալին մինչև վերջ սեփական ձեռքերում պահելու համար՝ ընդհուպ արտախորհրդարանականներին մեջտեղ բերելու, նրանց հետ ներքին պայմանավորվածությունների գալու գնով: Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձելու է ժամանակ ձգել, մինչև ժողովրդական էյֆորիան մայրամուտ ապրի, ինչը կօգնի նրանց սեփական ռեսուրսները շատ ավելի արդյունավետ օգտագործել ու ինչ-որ կերպ տեղ գտնել ապագա խորհրդարանում:
Որքան էլ կարող է ատրօինակ հնչել, արտահերթ ընտրությունների անցկացումն այս փուլում ռիսկային է նաև հեղափոխության համար. համապատասխան լծակները դեռևս գտնվում են ՀՀԿ-ականների ձեռքում, ու հայտնի չէ, թե հապճեպ ընտրություններն ինչ արդյունք կարող են գրանցել: Վերջիվերջո հեղափոխության բուն նպատակ էր հայտարարվել ՀՀԿ-ին՝որպես քաղաքական ուժի դաշտից դուրս թողնելը: Եվ հետո՝ Փաշինյանին դեռ որոշակի ժամանակ է հարկավոր երկրում առկա կարևոր լծակներն իրենով անելու, տեղերում վստահելի մարդկանց նշանակելու համար: Միով բանիվ՝ առաջիկա ամիսներին այսպես թե այնպես արտահերթ ընտրությունները պետք է բացառել՝ նամանավանդ հաշվի առնելով այն, որ հենց դրանց բացառումն է հանդիսանում այն կարևոր պայմանը, որն ընկած է Փաշինյանին սաբոտաժի չենթարկելու ՀՀԿ-ի տված խոստման հիմքում:
Մյուս կողմից՝ հստակ է նաև, որ ՀՀԿ-ի կողմից քաղաքական ռեվանշի հավանականությունը չափազանց ցածր է, ու դժվար թե արտահերթ ընտրությունների անցկացման հետաձգումն անորոշ ժամանակով կարողանա ազդել հասարակության շրջանում նախկինների վարկանիշի բարձրացմանը: Այլ հարց, որ ռևանշը կարող է բոլորովին այլ տեսքով լինել՝ հեղաշրջման. ունենալով անսպառ ֆինանսական ռեսուրսներ ու կրիմինալ կամ կիսակրիմինալ ուժերի աջակցություն՝ ՀՀԿ-ն կարող է վա-բանկ գնալ: Ամենայն հավանականությամբ՝ Շարմազանովը հույսը հենց այս տարբերակի վրա է դրել:
Աղբյուր՝ Norlur.am
 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր