Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

22 մայիս 2018 11:23

Սա առաջվա Հայաստանը չէ, բողո՞ք ունեք՝ զանգահարեք թեժ գիծ

Սա առաջվա Հայաստանը չէ, բողո՞ք ունեք՝ զանգահարեք թեժ գիծՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ այսօր զանգահարել էր 5 տարեկան երեխայի ծնող, զանգը փոխանցեցին ՊԱԳ, ծնողը ասաց, որ Մասիվի մանկական ստոմատոլոգիական կենտրոնում հրաժարվեցին պետպատվերով երեխային սպասարկել, ու նա պահանջում էր իրավունքները վերականգնեինք:Զանգահարեցինք այդ կենտրոնի տնօրենին, որ ճշտենք` ինչո՞ւմն է խնդիրը: Նա ասեց, որ նոր կարգը սխալ էր հասկացել և ամսվա սկզբից վճարովի էր կատարել բուժումները: Կարգը բացատրելուց րոպեներ անց տնօրենը զանգահարեց և ասեց, որ զանգել են սպասարկված բոլոր երեխաների ծնողներին և ասել` եկեք ձեր վճարած գումարները հետ վերցրեք: Այդ լուրը տարածվեց ծնողների մեջ ու թեժ գիծ զանգողը կրկին զանգահարեց և շնորհակալություն էր հայտնում զարմացած, որ այդքան մարդկանց վճարած գումարները հետ են վերադարձվում:
Հարգելիներս, սա առաջվա Հայաստանը չի, տեր եղեք ձեր իրավունքին, ցանկացած հարցի դեպքում զանգահարեք թեժ գիծ` 8003 համարով, ձեր զանգերը շատ կարևոր են ոլորտի բարեկարգման համար:

Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր