11:37 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից         11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից      11:14 - Կարևոր դրվագ հիշեցի.Ֆլեշի Բարսեղին պետբյուջեից «գրեֆ» արած միլիոն դոլարը կարո՞ղ է ոչ միայն ընտրակաշառք բաժանելու համար էր, թե նաև մարդասպաններ վարձելու    

30 մայիս 2018 15:54

Արցախում հայտնաբերվել են 1000-ավոր նոր հուշարձաններ, միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց. Տեսանյութ

Արցախում հայտնաբերվել են 1000-ավոր նոր հուշարձաններ, միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրության խմբի ղեկավար հնագետ Գագիկ Սարգսյանը և խմբի անդամ Բակուր Կարապետյանը խոսեցին Արցախի նորահայտ ամրոցների ուսումնասիրության արդյունքների մասին: 
 
Բանախոսները նշեցին, որ Քաշաթաղի շրջանում ամրոցներ են հայտնաբերել, որոնք բացահայտվել են «Google earth» համակարգի տիեզերական լուսանկարներով: 
 
Պեղումները սկսել են 2013 թվականից և 2017թ. ի թիվս այլ շինությունների՝ հայտնաբերել են մի հուշարձան, որը Զիկուրատ են անվանում, սա նշանակում է սարի կատար: Այն տաճար է՝ սարի գլխին: Ներքևից բարձրանում է աստիճանավանդակ 70 մետր երկարությամբ: Բացարձակ բարձրությունը 50 մետր է: 2 մետր լայնությամբ մուտք ունի: Աստիճանավանդակներն, ի դեպ, քարաշեն են, ինչը նշանակում է, որ սա պետական մակարդակի կազմակերպվածության արտացոլում է:
 
Գագիկ Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին Արցախում, երբ սկսվել է հուշարձանների հաշվառման գործընթացը, հայտնաբերվեցին 1000-ավոր նոր հուշարձաններ, որոնց մասին երբեք տեղեկություն չեն ունեցել. «Միայն Քաշաթաղի շրջանում 40 ամրոց է հայտնաբերվել: Սա մտնում է պատմական Սյունիքի կազմում: Կան ամրոցներ, որոնք թվագրվում են Ք.ա 3-րդ հազարամյակից մինչև 18-րդ դար: Այս ամենը կարող ենք աշխարհին ցույց տալ ու ասել՝ Տեսե՛ք, թե Արցախում ինչպիսի՞ մշակութային շերտ կա»,-նշեց հնագետը:
 
Բակուր Կարապետյանն էլ նշեց, որ պեղումների մասին ֆիլմ է նկարահանել, որ ցուցադրվեց ասուլիսի ժամանակ: Նա ցավով նշեց, որ բայց պեղումները դադարեցվել են՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր