Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

01 հուն 2018 13:27

Զոհված զինծառայողների ծնողները զգուշացնում են Նիկոլ Փաշինյանին. հակառակ դեպքում...

Զոհված զինծառայողների ծնողները զգուշացնում են Նիկոլ Փաշինյանին. հակառակ դեպքում...Այսօր կառավարության շենքի մոտ հավաքվել էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հավաքվածները նաև պահանջում էին գլխավոր դատախազի և ՔԿ պետ Աղվան Հովսեփյանի հրաժարականները՝ նշելով, որ վերջինս պետք է պատասխանատվության ենթարկվի:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ հենց Փաշինյանի հրամանատարության օրոք սպանություն է կատարվել՝ կոչ անելով Փաշինյանին իր հսկողության տակ վերցնել գործը և մինչև հուլիսի 1-ը բացահայտել այն, հակառակ դեպքում իրենք հենց Փաշինյանի օրինակով ոտքով քայլելու են ամբողջ հանրապետության տարածքում ու ծնողներին կոչ են անելու երեխաներին չուղարկել բանակ. «Մենք խնդրում և պահանջում ենք մինչև զորակոչը բացահայտել գործը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր