Իշխանությունը հոգեվարքի նշաններ է ցույց տալիս․ «Հրապարակ»          ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. որոշումներ են կայացվել նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ. «Ժողովուրդ»       ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին    

05 հուն 2018 21:00

Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ -ի Արտակը դուրս եկավ ՀՀԿ-ից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»: Հիշեցնենք, որ մինչ այս արդեն ՀՀԿ խմբակցությունից դուրս էին եկել Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանն ու Շիրակ Թորոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր