Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հուն 2018 13:13

Փաշինյանին մասնավոր կազմակերպության տեղեկանք է ներկայացվել. նախագահի քաղաքացիության հարցը կասկածի տակ

«Իմ քայլը» ընդդիմադիր շարժման երևանյան հանրահավաքի օրերին, Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ, նախագահ Արմեն Սարգսյանի բանակցությունների առաջարկին ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ընդունել Արմեն Սարգսյանի առաջարկը, որ քանի դեռ Արմեն Սարգսյանը չի հրապարակել փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբեր ամսին:
Այս հայտարարությունից օրեր անց, ապրիլի 27-ին  Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Արմեն Սարգսյանի հետ և հայտարարում. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները», — Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը՝ որպես հետգրություն ավելացնելով․ — «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»։

Այս կապակցությամբ Politik.am-ը հարցում էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու համար, թե ի՞նչ փաստաթուղթ է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանը և արդյո՞ք վարչապետը ունի այդ փաստաթղթի լուսապատճենը ու պատրաստվու՞մ է հրապարակել այն: Մեր հարցման ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը պատասխանել է.«Ի պատասխան Ձեր հարցմանը, հայտնում ենք , որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ապրիլին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Անգլիական մասնավոր իրավաբանական ընկերեության կողմից տրված մի տեղեկանք, որում հավաստվել է որ Արմեն Սարգսյանը 2011թ.-ի դեկտեմբերին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և որ նախադեպային իրավունքի ուժով նա այդ պահից համարվում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրած:

Պարոն Փաշինյանի հարցին, թե ինչու՞ է տեղեկանքը վերցված ոչ թե պետական կառույցից այլ մասնավոր ընկերությունից, պարոն Սարգսյանը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիայում դա ընդունված պրակտիկա է, երբ քաղաքացին իրեն վերաբերող որևէ տեղեկություն ստանալու խնդրով դիմում է ոչ թե ուղղակիորեն պատկան մարմնին, այլ մասնավոր իրավաբանական գրասենյակների ծառայությանը և այդ տեղեկությունը համարվում է նույնքան հավաստի:

Պարոն Փաշինյանն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը, այսուհանդերձ կարծում է, որ ճիշտ կլինի, որ տեղեկանքը հրապարակվի, որպեսզի նաև փորձագիտական հանրությունը դրա վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ հայտնում ենք, որ վարչապետ Փաշինյանը չունի այդ փաստաթղթի լուսանկարը կամ պատճենը»,-ասվում է մամուլի քարտուղարի պատասխանում:
Փաշինյանին մասնավոր կազմակերպության տեղեկանք է ներկայացվել. նախագահի քաղաքացիության հարցը կասկածի տակ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր