Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

16 հուն 2018 19:47

Ընտանիքի 3 անդամներին սեփական տանը դանակահարել են

Ընտանիքի 3 անդամներին սեփական տանը դանակահարել ենԱրարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 16-ին ժամը 03:00-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել:
Իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ են՝ 20-ամյա Գևորգ Մ.-ն, 62-ամյա Դերենիկ Մ.-ն և 62-ամյա Սուսաննա Ա.-ն: Աղբյուրի տեղեկություներով՝ նրանք ստացել են «պոլիտրավմա», «մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած արյունահոսող վերքեր» վնասվածքներ:
Քննիչները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում 2 անհայտ քաղաքացիներ, դեռևս չպարզված հանգամանքներում, մտել են վիրավորների տուն և առանց որևէ պահանջ ներկայացնելու սուր-կտրող-ծակող առարկաներով հարվածել վերջիններին ու դիմել փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող առարկաները գտնելու ուղղությամբ: Փաստի առիթով Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր