Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

27 հուն 2018 17:20

Հայը 24 միլիոն ռուբլի է յուրացրել՝ թանկարժեք ավտոմեքենաների վաճառքից

Հայը 24 միլիոն ռուբլի է յուրացրել՝ թանկարժեք ավտոմեքենաների վաճառքիցՊերմում դատարանի առջև է կանգնելու Հայաստանի քաղաքացին, որին մեղադրում են ավելի քան 24 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ։ 38-ամյա տղամարդը կեղծ փաստաթղթերով «պրեմիում դասի» ավտոմեքենաների ձեռք բերում է ձևակերպել տարբեր կազմակերպությունների համար։ 2013-2016 թվականների ընթացքում Պերմի ավտոսրահներից նա վեց թանկարժեք ավտոմեքենա է ձեռք բերել՝ ընդհանուր առմամբ ավելի քան 24 միլիոն ռուբլի արժողության,– հաղորդել են երկրամասի դատախազությունից։
Գնելուց հետո նա մեքենաները իր սեփականությունն է դարձրել։ Մեքենաների վաճառքից ստացված միջոցները նա յուրացրել է, իսկ վարկի մարման իր ստանձնած պարտավորությունները չի կատարել։
Պերմի երկրամասի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Տղամարդը դատարանի առջև է կանգնելու։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր