ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ Հրապարակ          Նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից. Ժողովուրդ       «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»    

28 հուն 2018 10:18

«Ժամանակ». Փող են աշխատում հիվանդների հաշվին.լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես պետք չեն, բայց «պետք են» ուղարկողներին

«Ժամանակ». Փող են աշխատում հիվանդների հաշվին.լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես պետք չեն, բայց «պետք են» ուղարկողներին«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թերթի խմբագրություն էին ահազանգել ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի աշխատակիցները և դժգոհում էին, որ ԲԿ-ի տնօրեն Նորայր Դավիդյանի կողմից կատարվող չարաշահումները անցնում են ամեն չափ ու սահման: Նրանց խոսքով` կենտրոնում գործող լաբորատորիային հրահանգավորված է չկատարել որոշ հետազոտություններ, թեև դա տեղի լաբորատոր պայմաններում հնարավոր է: Փոխարենը հիվանդին ուղղորդում են կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի սեփականությունը համարվող «Sirius» լաբորատորիա, որտեղ կատարվում են բժշկի կողմից նշանակված լաբորատոր հետազոտությունները, բայց այս անգամ վճարովի հիմունքներով: Լաբորատորիայի եկամուտն ապահովելու համար բժիշկները հիվանդին նշանակում են ֆերեզ` արյան մաքրում, որը բավական թանկ արժե: Նշանակվում են նաև այնպիսի լաբորատոր հետազոտություններ, որոնք ընդհանրապես պետք չեն, բայց «պետք են» ուղարկողներին: Ըստ ԲԿ-ի աշխատակիցների` «Sirius»-ը համագործակցում է նաև Հանրապետական հիվանդանոցի հետ, որի բժիշկները ևս հիվանդներին «գործուղում են» առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանի սեփական բիզնես համարվող լաբորատորիա` հետագայում իրենց մասնաբաժինը ստանալու պայմանով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր