Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

29 հուն 2018 21:40

Երեքամյա տղան թաքնվել է լվացքի մեքենայի մեջ և շնչահեղձ եղել

Լեհաստանի Սլուպսկե քաղաքում Մարսել անունով երեքամյա տղան իր հնգամյա քրոջ հետ պահմտոցի խաղալիս մտել է լոգարան և իր հետևից փակելով դուռը՝ թաքնվել լվացքի մեքենայում: Երեխան պատահաբար փակել է լվացքի մեքենայի դռնակը և սկսել շնչահեղձ լինել՝ գրում է Mirror-ը:
Ծնողները այդ ընթացքում պարզապես զբաղված են եղել և միայն այն ժամանակ, երբ եղբորը գտնելու քրոջ բոլոր փորձերը ձախողել են, նա դիմել է ծնողներին: Հայրը գտել է որդու գրեթե անշնչացած մարմինը: Շտապօգնության մեքենայով տղային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր