Պուտինի «արցախյան» նախազգուշացումները Հայաստանին

Գործը հասել է նրան,որ շատ լուրջ քննարկվում է այն հարցը, որ շուտով Ադրբեջանը հայ-ադրբեջանական շփման գծում կարող է հայտնվել ամերիկյան զորքերի հետ դեմառդեմ...Այդ մասին բարբաջում է Ժիրինովսկու կուսակից պատգամավոր Սավելևը... Մտադրություններ չունեմ մանրամասն անդրադառնալ դրանց ելույթներին,սակայն փաստն այն է,որ այս կրեմլյան խաժամուժը վերջին երկու տարում բավական ակտիվացել է և նրանց կողմից կազմակերպված միջոցառումները ներկայացվում են որպես պաշտոնական Մոսկվայի կողմից կազմակերպված և հովանավորվող գործողություններ... Հավելեմ,որ ես ինքս էլ եմ հակված այդպես մտածելու,քանի որ ոչ ժողովրդավար ՌԴ-ում, որտեղ ԶԼՄ-ների 97 տոկոսը վերահսկվում է իշխանությունների կողմից, Դուգինի,Պրոխանովի,Շևչենկոյի և նրանց նմաններին եթեր և հարթակ տալը պատահական չէ...Այսինքն` նրանք և նրանց կողմից ձևավորված հարթակներն իրոք հովանավորվում են Պուտինյան շրջապատի կողմից... Չնայած այն հանգամանքին, որ ազերիկան ԶԼՄ-ները փորձում են շեշտել, որ այս կոնֆերանսը վաղուց էր նախապատրաստվել՝դեռ մինչև Հայաստանում թավշյա հեղափոխությունը,սակայն, իմ կարծիքով, դրա անցկացումը հիմա՝ Ադրբեջանում և Թուրքիայում արտահերթ ընտրություններից , Բաքվում անցկացված ռազմական շքերթից հետո, ինչպես նաև ՀՀ վարչապետ Փաշինյանի սպասվելիք Բրյուսել այցին ընդառաջ և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ պատահական չէ...
Նախ, հետաքրքիր է անցկացման վայրը... Ազերիական քարոզչամեքենան Չոջուխ Մարջանլի գյուղը ներկայացնում է որպես 2016 թ-ի ապրիլին հայերից ազատագրված գյուղ, որն իրականությանը չի համապատասխանում...Այդ գյուղը 1994 թ-ի զինադադարից հետո միշտ եղել է Բաքվի վերահսկողության տակ...Հիմա Բաքվի մոսկովյան լոբիստները որոշել են հենց այդտեղ՝Արցախի և Ադրբեջանի սահմանին կազմակերպել այդ կոնֆերանսը` բայացահայտ հովանավորելով Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը... Մոսկովյան ազերիամետ և Կրեմլին մոտ գնտվող էմիսարները դրանով հորդորում են Բաքվին,որ վերջինս եթե հիմա հնարովի ազատագրված գյուղում է այդ կոնֆերանսը կազմակերպել,ապա հաջորդ անգամ կարող է այն անցկացնել իրականում հայերից գրավված գյուղում...Չէին կարող սույն օդիոզ անձինք առանց Պուտինի հավանության հայտնվել առաջնագծում...
Երկրորդ, բավական ագրեսիվացել և լկտիացել է սույն անձանց հակահայ հռետորաբանությունը, որը ևս հովանավորվում է վերին օղակների կողմից...
Երրորդ, կոնֆերանսի "վերնագիրը"՝ "Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակիցը Կովկասում", որը բացահայտ հակահայկական է...
Մոսկվան փորձում է այսպիսի քայլերով մեսիջներ հղել Երևանին...Այդ մեսիջները "բազմաբովանդակ" են, սակայն ընդհանուր թեզը մեկն է՝ Մոսկվան լիովին չի վստահում Փաշինյանին և այսպիսի համատեղ թուրքառուսական կոնֆերանսին իր կողմից վերահսկվող օդիոզ ֆիգուրների միջոցով մասնակցելով` նախազգուշացնում է Փաշինյանի ավելի զգույշ լինել Արևմուտքի հետ հարաբերություններում...ՌԴ-ում չեն ուզում Հայաստանի հետ հարաբերություններում հրաժարվել "Куда они денутся без нас" քաղաքականությունից և երբ ՀՀ-ն փորձում է Մոսկվայի շահերին չհամապատասխանող քայլեր ձեռնարկել, նույն րոպեին առաջ է քաշում Արցախյան հիմնախնդիրը...
20-րդ դարի սկզբին ռուս-թուրքական սիրախաղը Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվեց աղետով՝ Արևմտյան Հայաստանը,Կարսի մարզը,Արցախը և Նախիջևանը հայտնվեցին Թուրքիայի և նրա հարավկովկասյան նորաստեղծ սատելիտ Ադրբեջանի կազմում...21-րդ դարի սկզբին մեզ կրկին սպառնում է ռուս- թուրքական բարեկամության վտանգը...
Հ.Գ.Ժամանակն է,որ ՀՀ ԱԳՆ-ն կոշտ արձագանքի սույն գործիչների հակահայկական քայլերին...
Դուգինին, Շևչենկոյին, Սավելևին և նրանց նմաններին շատ վաղուց պետք է հայտարարել պերսոնա նոն գրատա...Սրանցից շատերը նաև աչքի են ընկել հայ ժողովրդին և Հայաստանի իշխանություններին վիրավորելով...
Ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Համբարյանը