Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

05 հուլ 2018 21:40

Քաղաքական գործիչը փորձել է ջայլամին դատարան տանել

«Գիրչի» կուսակցության առաջնորդներից մեկը եւ Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբ Ջապարիձեն դիմել է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենին նրան ժամանակավոր ջայլամ տրամադրելու համար: Քաղաքական գործիչը մտադիր է կենդանուն դատական նիստին տանել:
Մայիսին Ջապարիձեն ձերբակալվել էր բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների պահանջներին չենթարկվելու համար: Նրա գործով դատական նիստը նախատեսված է հուլիսի 13-ին:
 ««Գիրչիում» կարծում են, որ Վրաստանում դատարան գոյություն չունի, իսկ ընդհանուր դատարանների համակարգը վերածվել է ջայլամի, որը գլուխը ավազի մեջ է մտցրել», — նշվում է Ջապարիձեի նամակում, որի կրկնօրինակը տեղադրված է կուսակցության Facebook-ի պաշտոնական էջում:
Կենդանաբանական այգում հրաժարվել են ջայլամին տրամադրել:
Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018-ի աշնանը: Անցյալ տարի թարմացված Սահմանադրությունը ընտրական օրեսնդրության զգալի փոփոխություն է նախատեսում: Այսպիսով, 2018-ի ընտրությունները կլինեն վերջին անմիջական ընտրությունները. ապագայում երկրի նախագահին ընտրելու են 300 պատվիրակները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր