Մեծանուն աշուղ Ջիվանու ծննդավայրում կրկին տոն էր. Տեսանյութ, Լուսանկարներ

Տոնակատարության
մասնակիցների թվում էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանում ՀՀ-ի
արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը,
Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Դավիթ Չիչինաձեն,
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը,
բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր,
ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, ջիվանիագետ Սամվել
Մուրադյանը, Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ, գրող, հրապարակախոս
Հարություն Հովնաթանը, գրականագետ, հրատարակիչ Վահագն Սարգսյանը և այլն:
Հայաստանից և Վրաստանից Կարծախ էին ժամանալ նաև
մի քանի մշակութային խմբեր և անհատ երգիչներ, ովքեր իրենց կատարումներով բազմապատկեցին
տոնական տրամադրությունը:
Հասարակական և մշակութային գործիչներ և լրագրողների մի ստվար խումբ,
ինչպես նաև ուսանողներ Հայաստանից և Արցախից տոնակատարությանը մասնակցեցին «Ջավախք» հայրենակցական բարեգործական
ՀԿ-ի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


