Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը          Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ       Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու    

19 հուլ 2018 10:02

«Ժամանակ». Դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ են հավաքում սնունդ գնելու համար. փողն էլ տնից են ուզում

«Ժամանակ». Դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ են հավաքում սնունդ գնելու համար. փողն էլ տնից են ուզում«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ԱԱԾ-ն պաշտպանության համակարգում, հատկապես զինակոչիկներին բանակից կեղծ փաստաթղթերով ազատելու նպատակով կոռուպցիոն գործարքներն ու սկանդալային պատմություններն է ներկայացնում հանրությանը, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար:
Բանն այն է, որ մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում, եւ ամեն անգամ հերթապահության գնալուց առաջ զինվորները տնից գումար են խնդրում` սնունդ եւ ծխախոտ գնելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր