11:04 - Սուպեր ռեկորդ.Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ         10:56 - Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»      10:37 - Վարակի թիրախում հայտնված տարբեր երկրներ կարողացան «կոտրել համավարակի մեջքը», իսկ մեզ մոտ...«Փաստ»    

23 հուլ 2018 14:20

Փնթիության կանխավարկածը. Իրավիճակը լրջանում է. հերթական անգամ «թիրախ» է դառնում ռուսական բազան

Փնթիության կանխավարկածը. Իրավիճակը լրջանում է. հերթական անգամ «թիրախ» է դառնում ռուսական բազանՓանիկում տեղի ունեցած միջադեպը Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԱԱԾ տնօրենը վերագրել են ռուսական կողմի փնթիությանը, երբ բազայի ստորաբաժանումը ներխուժել է բնակավայր ու կրակոցներ արձակել: Դավիթ Տոնոյանն ասել է, որ դա եղել է հետախույզների վարժանք, Փանիկն ըստ վարժանքի բարեկամ բնակավայր է, շարասյունը՝ թշնամական, հետախույզները «հարձակվել» են շարասյան վրա: Նա ասել է նաեւ, որ վարժանքի տեղը սխալ է ընտրվել:
Միեւնույն ժամանակ, Դավիթ Տոնոյանը ռուսական բազայի հրամանատարի հետ փակ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասել է, որ կարող են վերանայվել Հայաստանում ռուս սահմանապահների կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի որոշ դրույթներ: Նա ասել է, որ Փանիկի միջադեպը խթանել է դրա անհրաժեշտությունը:

Ռուս սահմանապահները ՌԴ ԱԴԾ ստորաբաժանում է, Գյումրիի բազայի հետ ոչ մի կապ չունի, եւ հետաքրքիր է, որ դրա մասին խոսել է ՀՀ պաշտպանության նախարարը եւ ոչ թե ԱԱԾ տնօրենը: Եվ այստեղ հարցեր են ծագում, մասնավորապես, թե ինչ կապ ուներ Փանիկի միջադեպը ռուս սահմանապահների հետ:
Արդյոք սահմանապահները եւս մասնակցել են վարժանքին, առավել եւս, որ ըստ Դավիթ Տոնոյանի «գաղտնազերծած» սցենարի՝ թշնամական շարասյունը ներխուժել է Հայաստանի տարածք: Արդյոք վարժանքի սխալ վայրի ընտրությունը կապված է եղել սահմանապահների գործողությունների հետ, թե՞ առկա են այլ, ավելի լուրջ հանգամանքներ, որի պատճառով էլ առաջացել է այս լարվածությունը հայ-ռուսական տիրույթում:
Հատկանշական է, որ վերջին օրերին ռուսական որոշակի մեդիա-փորձագիտական շրջանակներում, որոնք կապված են նաեւ ադրբեջանական լոբբինգի հետ, արշավ ծավալվեց Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի կապակցությամբ: Դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից, այդ արշավը հրահրվում է նույն կենտրոնից, քանի որ դրանց բովանդակությունը եւ թեզերը նույնն են:
Ակնհայտ է, որ փորձ է արվում Հայաստանի նոր կառավարության շուրջ որոշակի լարվածություն ստեղծել ռուսական ուղղությամբ, որի շահառուների թիվը ներկայում բազմապատկվել է: Ընդ որում, հերթական անգամ «թիրախ» է դառնում ռուսական բազան, որը Հայաստանում հայտնվել է օդից կախված իրավիճակում: Այդ իրավիճակն ինքնին «փնթիության» աղբյուր է, ինչն էլ դառնում է տարբեր միջադեպերի ու սադրանքների հարմար հող:
Այնուամենայնիվ, ի՞նչ կապ ունեն այստեղ ռուս սահմանապահները: Նրանք որեւէ դեր ունե՞ն Փանիկի միջադեպում, թե՞ հայկական կողմին հայտնի են դարձել ինչ-ինչ հանգամանքներ, որոնք չեն բարձրաձայնվում եւ որոնք անհրաժեշտություն են առաջացրել փոխել սահմանապահների, նույնն է թե՝ ՌԴ ԱԴԾ-ի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր