Մարտի 6-ին գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում          Մարտի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իմ երախտագիտությունն եմ հայտնում Քրդստանի արժանի մարդկանց, ովքեր աջակցել են Իրանին պատմական այս օրերին    

27 հուլ 2018 20:55

Պուտինը Թրամփին Մոսկվա է հրավիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին Մոսկվա է հրավիրել: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է հետագա հանդիպումներին: «Ես նույնպես պատրաստ եմ»,- ասել է նա Հարավային Աֆրիկայում կայացած BRICS-ի գագաթաժողովի արդյունքների ամփոփիչ ասուլիսում:
Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ շփումները շարունակվում են, շուտով հնարավոր են նաև միջազգային մակարդակի հանդիպումներ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ նախագահ Թրամփի մեծ առավելությունն այն է, որ նա ձգտում է իրականացնել իր խոստումները, նախևառաջ իր ընտրողներին տրված խոստումները:
«Ինչ վերաբերում է մեր հանդիպումներին, ես դրանք օգտակար եմ համարում»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր