Փաշինյանը սխալը սխալի հետևից է անում.Քոչարյանը «ամենահաջողված նախագահներից մեկն է 1990-ականներից հետո

Այս մասին «Вести FM» ռադիոկայանի «Бывшие» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ խորհուրդ տալով ՀՀ վարչապետին հանրահավաք կազմակերպել Լոս Անջելեսում, որտեղ 1 մլն-ից ավելի հայ է ապրում:
Նրա խոսքով, հնարավոր չէ Հայաստանի խնդիրները լուծել հանրահավաքների միջոցով: «Հայաստանում շատ խնդիրներ կան: Դրանք մարդկանց, ենթակառուցվածքների, լոգիստիկայի ու անվտանգության հետ առնչվող խնդիրներ են: Անվտանգության խնդիրը ես նշեցի վերջում, սակայն դա ամենաառաջնային խնդիրն է: Այս պայմաններում, Փաշինյանի վարչապետության անցած երեք ամիսները կորսված են: Հենց այնպես, նրան որեւէ մեկը ոչինչ չի տա: Գուցե նա ուներ նման իլյուզիաներ, քանի որ նա ընդդիմադիր պատգամավորի աստիճանից բարձր չէր եղել: Նա երբեւէ իրեն չէր դրել պետության ղեկավարի տեղը: Նա ընդդիմադիր էր, այժմ դարձել է իշխանություն եւ պետք է, որ համապատասխանի այդ դիրքին: Սակայն չի համապատասխանում», - նշեց Մարտինովը:
Փորձագետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար իդեալական «փողոցային առաջնորդ դարձավ» այն ժամանակ, երբ «մարդիկ հոգնել էին իշխանությունից, որը չէր փոխվում»: «Մարդիկ նրան համակրում էին, եւ գնացին հետեւից: Սակայն դա հենց այդ պահին էր: Պետությունը ղեկավարելու համար պետք են տաղանդ, փորձ եւ գիտելիքներ: Ահա այս ամենը ես չեմ տեսնում: Ավելին՝ նա սխալը սխալի հետեւից է անում: Հանրահավաքների միջոցով Փաշինյանը երկար չի ձգի: Հանրահավաքներով մարդկանց չես կերակրի: Շուտով ձմեռ է», - ասաց նա:
Բանն այն է, որ Հայաստանի համար, հատկապես տարածաշրջանային ու արտաքին մարտահրավերների տեսանկյունից իրավիճակը չի փոխվել: «Այո, երկրի ներսում իշխանության կառուցվածքն է փոխվել, մի քիչ է փոխվել, սակայն արտաքին պայմանները նույնն են մնացել: Պատերազմը կամ դրա վտանգը Ղարաբաղում ինչպես եղել է, այնպես էլ կա, սպեցիֆիկ հարեւանները չեն փոխվել՝ խոսքը Թուրքիայի ու Իրանի, Վրաստանի ու Ադրբեջանի մասին է: Այս պայմաններում պետք է ճանապարհներ փնտրել, ստրատեգիական լուծումներ առաջարկել: Այն, որ նրան (Փաշինյանին) երկու անգամ ընդունել են Սոչիում ԵԱՏՄ-ի համաժողովին ու Մոսկվայում՝ Ֆոտբոլի աշխարհի առաջնությանը… Իհարկե, ԵԱՏՄ-ի առաջնորդներին հետաքրքիր էր տեսնել նրան: Դե տեսան ու խոսեցին:
Սակայն այն, թե ինչպես է Փաշինյանը տեսնում ապագան: Սրա պատասխանը չկա: Նա ասում է՝ ես կողմ եմ ամեն լավին՝ ընդդեմ ամեն վատին: Սակայն ի՞նչ է նա կոնկրետ ուզում: Ոչինչ», - նշում է Մարտինովը:
Ստեղծված իրավիճակում, նա հույս ունի, որ արտաքին աշխարհի հետ կոմունիկացիաների հարցում առավել կարեւոր դեր է ունենալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի օրինակով:
«Մենք հիշեցինք նախագահ Դոդոնին, որը չնայած յուր սահմանափակ լիազորություններին, կոմունիկատորի դեր է կատարում: Տեղ-տեղ լավ, տեղ-տեղ՝ վատ, սակայն կատարում է: Իսկ հայե՞րը: Կարծում եմ, ռուսաստայան մեդիա տարածքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չարդարացված քիչ է ներկայացված: Նա եւս խորհրդարանական պետության պայմաններում ունի քիչ լիազորություններ, սակայն Սարգսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է», - վստահ է ռուսաստանցի փորձագետը:
Այնուհետեւ Մարտինորվը եթերում ներկայացրել է Արմեն Սարգսյանի հանային-քաղաքական կենսագրությունը:
«Նա եղել է վարչապետ եւ ՀՀ դեսպանը տարբեր երվորպական երկրներում: Անգամ՝ Վատիկանում: Սարգսյանը նախկինում եղել է աստղաֆիզիկ, գիտնական համաշխարհային համբավով: Այսինքն՝ նա առաջին հերթին գիտնական է, իսկ հետո նոր քաղաքական գործիչ: Շատ փորձ ունի կուտակած եւ հասկանում է՝ ում հետ եւ ինչպես խոսել: Կարծում եմ շատ լուրջ մարդ է եւ հասկանում է՝ ինչ է կատարվում: Ուշադրությունը պետք է սեւեռել նրա վրա, հատկապես Նիկոլի (Փաշինյանի) դիլետանտ գործողությունների ֆոնին: Ես շատ մեծ հույսեր եմ կապում նախագահ Սարգսյանի հետ եւ խորհուրդ կտայի Փաշինյանին օգտագործել այդ մարդու փորձը, որպես բանակցողի եւ մարդու, որը կարող է ներկայացնել Հայաստանը: Գոնե, նրա խորհուրդները լսել», - խորհուրդ է տալիս ռուսաստանցի փորձագետը:
Մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հայաստանում «Մարտի 1»-ի գործով հարուցված քրեական գործը եւ նրան ձերբակալելու փաստը, Մարտինովը Քոչարյանին անվանել է «ամենահաջողված նախագահներից մեկը՝ 1990-ականների քաոսի ու վակխանալիայից հետո»: «Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները հիշվում են որպես սարսափի, աղքատության եւ բառիս ուղղակի իմաստով մթի ժամանակշրջան: Քոչարյանը, որը ղարաբաղյան պատերազմի հերոս է, կարողացավ հաղթել ընտրություններին եւ տնտեսությունը ոտքի հանել, կյանքի որակը բարձրացնել», - նշում է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրենը:
Նրա խոսքով, խնդիրն այլ հարթությունում է: «Հիշենք 2008 թ-ի մարտյան իրադարձությունները: Այդ ժամանակ ընտրությունների արդյունքները վիճարկող Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին հրահրել անկարգությունները: Այդ ժամանակ նախագահի պաշտոնում ընտրվեց Սերժ Սարգսյանը, որն այժմ շատ ոչ պոպուլյար է, որից մարդկանց մասսայական հոգնածության պատճառով էլ հնարավոր դարձավ «թավշյա հեղափոխության» կամ պետական հեղաշրջման պատմությունը: Անվանեք ինչպես կկամենաք», - վստահ է նա:
Փարձագետը, հղում կատարելով ՀՀ-ում հնչող կարծինքերին, հարցադրում է կատարում. «Երեւանում շատերն այժմ հայտարարում են, որ եթե դու հանդգնեցիր բանտարկել Արցախի հերոսին, ուրեմն դու թքած ունե՞ս Ղարաբաղի վրա ու պատրա՞ստ ես տարածքներ տալ Ադրբեջանին: Ուստի պետք է հասկանալ, որ հայերի սուպեր սիրո, որը խասխված է Սերժ Սարգսյանի նկատմամբ մասսայական հոգնածության վրա, եւ հիասթափության միջեւ տարածությունը շատ կարճ է: Հիասթափությունն արդեն իսկ հասունանում է: Փաշինյանի ակտիվում՝ փողոցն է ու հաջողված հեղաշրջումը: Եվ վերջ:
Այո, ժամանակին նա, որպես Տեր-Պետրոսյանի զինակից, մարտյան անկարգությունների կազմակերպման համար նաեւ մեկ տարի բանտում անցկացրեց: Սակայն դա չխանգարեց Սերժ Սարգսյանին համաներում հայտարարել եւ դրա արդյունքում նրան ազատ արձակել բանտից, եւ թույլ տալ զբաղվել քաղաքականությամբ», - ասաց նա՝ հավելելով, որ հայաստանյան պայմաններում հենց «թույլ է տրվել» Փաշինյանին զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում նա չեր ապրի ՀՀ-ում:
Ալեքսեյ Մարտինովն իր խոսքում նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս օրերին Facebook-ում «ալիք» է բարձրացել ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ, որն «իբր թե սահմանափակում է Հայաստանին աշխարհաքաղաքական մանյովրներ անելու հարցում»: «Այդ «ալիքը» բարձրացրել են Փաշինյանի ոչ վաղ անցյալի կողմնակիցները «Ելք» դաշինքից: Այս դաշինքը նաեւ ԱԺ-ում դրել էր ՀՀ-ի ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիրը: Ի՞նչ աշխարհաքաղաքական մանեւրի մասին եք խոսում: Սա զառանցանք է առկա պայմաններում», - հավելեց փորձագետը:
Մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում առաջադրած մեղադրանքը, փորձագետն այն գնահատեց, որպես համապետական կառույցների դեմ ուղղված դեմարշ: «Իսկ ի՞նչ կասեն հետո, կասեն, որ դուրս են գալո՞ւ ԵԱՏՄ-ից», - հարցադրում արեց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը: