Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

23 օգոս 2022 11:51

Ուկրաինամետ հանրահավաք,սա թքել է առաջին հերթին հայության դեմքին, ամպագոռգոռ ապտակ մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին

Regnum.ru-ն գրում է, որ  օգոստոսի 24-ին Երևանում նախատեսված ուկրաինամետ հանրահավաքի հետևում կանգնած են Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին  REGNUM-ի թղթակցին ասել է «Ազատագրում» շարժման առաջնորդ, @mikayelbad հեռագրային ալիքի հեղինակ Միքայել Բադալյանը։


«Առայժմ պաշտոնական տեղեկություն չկա հանրահավաքի մասին, բայց նախկին փորձից ելնելով կարծում եմ, որ հայկական կողմից հանրահավաքի կազմակերպիչը կլինի Տիգրան Խզմալյանը, ում ես բազմիցս եմ բացահայտել կեղտոտությունների մեջ, որից հետո ձերբակալվել եմ և բանտ ընկել: Ռուսական կողմից դա Միխայիլ Խոդորկովսկու կառույցն է, որտեղ այն ազգային դավաճաններն են, ովքեր փախել են Ռուսաստանից հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո և հիմա այստեղ՝ Հայաստանում, փորձում են չգիտես ինչու առաջ տանել իրենց գիծը։ Եվ կլինեն մի քանի ուկրաինացիներ։ Ամենահետաքրքիրն այն է, որ օգոստոսի 24-ին ոչ թե լրանում է հատուկ ռազմական գործողության սկսման կես տարին, այլ Ուկրաինայի անկախության օրն է, մի երկրի, որը Հայաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն է վարել 44-օրյա պատերազմի ժամանակ, սատարել է մեր թշնամուն Լեռնային Ղարաբաղում վերջին երկօրյա պատերազմում  և շարունակում է աջակցել Բաքվին: Ուստի կարծում եմ, որ սա թքել է առաջին հերթին հայության դեմքին, և, իհարկե, ամպագոռգոռ ապտակ է մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին։ Իհարկե, այս ամենի հետևում կանգնած է Փաշինյանը, այս ամենի հետևում կանգնած է իշխանությունը։ Փաշինյանը շարունակում է իր քաղաքականությունը, շարունակում է լուծել այն խնդիրը, որի համար նրան բերել են, և որն է Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց»,- ասել է Միքայել Բադալյանը:


Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Երևանում տեղի կունենա իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք, որը  դատապարտելու է Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր