Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար          Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 15-ի համար       Դեկտեմբերի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 օգոս 2018 15:09

Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով

Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցովԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:

Պատգամավորները հաշվի են առել Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր