Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 օգոս 2018 14:42

Ո՞ր դեպքում է պարտադիր պաշտպանի մասնակցությունը

Ո՞ր դեպքում է պարտադիր պաշտպանի մասնակցությունը1. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ`
1) այդպիսի ցանկություն հայտնել է կասկածյալը կամ մեղադրյալը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն իրականացնել պաշտպանության իր իրավունքը` համր, կույր, խուլ լինելու, խոսքի, լսողության, տեսողության ֆունկցիաների այլ էական խանգարման, երկարատև ծանր հիվանդության, ինչպես նաև տկարամտության, բացահայտ մտավոր անզարգացածության, այլ ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով.
3) կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում.
4) կասկածյալը կամ մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում քրեական դատավարության լեզվին.
5) հանցանքը կատարելու պահին կասկածյալը կամ մեղադրյալն անչափահաս է.
6) մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է.
7) կասկածյալների կամ մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.
8) քրեական հետապնդումն իրականացվում է այն անձի նկատմամբ, որին վերագրվում է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի կատարում անմեղսունակության վիճակում.
9) կասկածյալը կամ մեղադրյալն անգործունակ է.
10) դատական քննության արագացված կարգի կիրառման դեպքում.
11) դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան։
2. Քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է`
1) կասկածյալի կամ մեղադրյալի կողմից պաշտպան ունենալու ցանկություն հայտնելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում.2) համապատասխանաբար` կասկածյալին ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը հայտարարելու կամ մեղադրանք առաջադրելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) հիվանդությունը հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում.
4) մեղադրանք առաջադրելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում.
6) այդպիսի հանգամանքներ հայտնաբերելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված դեպքում.
7) միջնորդություն ներկայացնելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված դեպքում.
8) սանկցիան կիրառելու պահից` սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում:
3. Պաշտպան ունենալու` կասկածյալի կամ մեղադրյալի արտահայտած ցանկությունը քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունը կանխորոշող հանգամանք չէ, եթե նրանք ունեցել են նշանակված պաշտպան, սակայն հայտարարել են պաշտպանից հրաժարվելու մասին, որն ընդունել է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
4. Քրեական գործով վարույթին պաշտպանի պարտադիր մասնակցությունն ապահովում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
5. Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր