Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

23 օգոս 2018 13:50

Նախկինները փորձում են գլուխ բարձրացնել.Մենք ու մեր ստեղծելիք ուժն այսօրվա իշխանության մեջքին ենք կանգնած

Նախկինները փորձում են գլուխ բարձրացնել.Մենք ու մեր ստեղծելիք ուժն այսօրվա իշխանության մեջքին ենք կանգնածՍտեղծված են աննախադեպ պայմաններ 1995 թվականից հետո վերջապես ձևավորել Ազգային ժողով ժողովրդի կամարտահայտությամբ, լեգիտիմ Ազգային ժողով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Այս փուլում բավական խառնակ վիճակ է տիրում, նախկինները փորձում են գլուխ բարձրացնել, իսկ գործող իշխանությունները ի սկզբանե վիրահատական մոտեցումներ չցուցաբերեցին նրանց նկատմամբ։ Կարծում եմ՝ ժամանակները բոլորիս կպարտադրեն կյանքի կոչել այդ վիրահատական մոտեցումները», - հայտարարեց Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ նախկինների էջը փակված է և նրանց կողմից որևէ խառնակչություն բացառվում է, և նրանք պետք է մոռանան, որ այլևս հնարավոր չէ «էջը հետ շրջել»։

«Ռևանշ այլևս հնարավոր չէ։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք ու մեր ստեղծելիք ուժը այսօրվա իշխանության մեջքին ենք կանգնած։ Բոլորը պետք է հասկանան, որ Փաշինյանի ձախողումը բոլորինս պետք է լինի, հաջողությունը նույնպես», - հայտարարեց Սեֆիլյանը։

Սեֆիլյանը վստահություն հայտնեց, որ եթե խորհրդարանական ընտրությունների անցկացման ճիշտ ձևը գտնվի, ապա նախկին իշխանություններից որևէ մեկը չի հայտնվի նոր խորհրդարանում։

«Ինչ վերաբերում է, թե Ազգային ժողովի ձևավորումից հետո մենք ինչ կարգավիճակ պետք է ունենանք, ապա դա կորոշի նոր Ազգային ժողովի կազմը։ Ըստ դրա մենք կկողմնորոշվենք՝ լինել ընդդիմության տարածքո՞ւմ, թե՞ իշխանությունների հետ կոալիցիայում։ Դա կորոշի ժամանակը։ Մենք վստահ ենք, որ կունենանք ժողովրդի կողմից ընտրված, լեգիտիմ Ազգային ժողով», - հայտարարեց Սեֆիլյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբավորումը դադարեցնում է գործունեությունը և նախաձեռնում նույնանուն կուսակցության ստեղծում։ «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր