Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»          Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»       Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին    

28 օգոս 2018 21:30

Փորի ճարպից ազավելու արդյունավետ միջոց

Սան Լուիս Օբիսպոյի Կալիֆորնիական պոլիտեխնիկական համալսարանի աշխատակցուհի գիտությունների դոկտոր Քարի Փիլոլան ACSM՚s Health & Fitness Journal հանդեսի համար գրված հոդվածում պատմել է, թե ինչպես ազատվել փորի շրջանում ճարպակալումից։
Բջջանյութի մեծ պարունակությամբ եւ հագեցած ճարպերի ցածր մակարդակով սննդակարգը կօգնի կանխել որովայնային ճարպակալումը կամ պայքարելու դրա դեմ, որի դեպքում ճարպային հյուսվածքի ավելցուկ է գոյանում փորի շրջանում եւ իրանի վերին մասում, ասված է հոդվածում:
Անհրաժեշտ է ավելացնել բանջարեղենի, մրգերի, լոբազգիների, ձավարեղենի գործածումը եւ հնարավորինս օրաբաժնից վերացնել ճարպոտ միսը, խմորեղենը եւ բարձր աստիճանի մշակված մթերքները:
Սնվելու այս ոճը կնպաստի նվազեցնելու զանազան սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, նշում է աշխատության հեղինակը:
Ըստ որում՝ Փիլոլան ընդգծել է, որ համապիտանի «հրաշք-սննդակարգ» կամ կենսաակտիվ հավելումներ գոյություն չունեն, որոնք օգնեին ազատվել փորի ճարպակալումից: Նա նաեւ նշել է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնությունների կարեւորությունը որովայնային ճարպակալման դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր