Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

31 օգոս 2018 16:02

Տեսանյութ. Քանի որ գումար բաժանող հիմնական ուժը չկա՝ ավագանու ընտրությանը կբացառվի կեղծարարությունն ու ընտրակաշառքը

Տեսանյութ. Քանի որ գումար բաժանող հիմնական ուժը չկա՝ ավագանու ընտրությանը կբացառվի կեղծարարությունն ու ընտրակաշառքըՀայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսեցին Երևանի ավագանու ընտրությունների, ներկայացված դաշինքների և կուսակցությունների հնարավորությունների մասին:
 
Ըստ Արմեն Բադալյանի հետհեղափոխական էյֆորիան մեծապես ազդելու է ավագանու ընտրությունների վրա. «Էյֆորիան դեռևս բավականին բարձր է, աշխատելու է նաև վարչապետի նկատմամբ դրական  վերաբերմունքը: Իհարկե, բոլորը չէ, որ ընտրություններին մասնակցում են հաղթելու համար: Ենթադրում եմ, որ «Իմ քայլը», ունենալով այդ երկու գործոնները, բավականին բարձր տեղ կունենա: Ենթադրում եմ նաև, որ ԲՀԿ-ն ևս բավական մեծ տեղ կունենա՝ հավանաբար երկրորդ տեղը: Երրորդ տեղը, հավանական է, գրավի «Լույս» դաշինքը, չորրորդում ամենայն հավանականությամբ կհայտնվի ՀՅԴ-ն՝ անցնելով 6 տոկոսը: Նոր ձևավորված դաշինքներն ամենայն հավանականությամբ չեն անցնի: «Երկիր Ծիրանիի» հնարավորությունները 50/50 են»,-ասաց նա՝ հավելելով, որ ընտրությունների ժամանակ քվեներն ավելի շուտ տրվելու են ոչ թե ներկայացված ցուցակներին կամ դրանց առաջին համարներին, այլ համապատասխանաբար Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին:
 
Վիգեն Հակոբյանի կարծիքով էլ  Երևանի ավագանու ընտրություններն իրենցով շատ յուրահատուկ են: Նախ, այն պատճառով, որ առաջինն են հեղափոխությունից հետո, նաև նրանով, որ առաջդրված ուժերից ոչ մեկը հանդես չի գալիս ընդդիմության դիրքերից. «Սրանից էլ բխելու է մարտավարությունը: Հիմնական մարտավարությունն ուղղված է լինելու քաղաքային նախկին իշխանությունների դեմ: Քննադատվելու և նշվելու է, որ նրանք թալանել են Երևանը: Բանավեճերը ծավալվելու են հիմանկանում ծրագրային կետերի շուրջ: Ինչ վերաբերվում է թեկնածուներին՝ վարչապետի ռեյտինգը շատ բարձր է և կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես, շատ բան կախված կլինի նրանից, թե վարչապետը որքանով ներգրաված կլինի ընտրական գործընթացում: Կարծում եմ՝ նրա ուժը կհաղթի ընտրություններում: Հիմնական պայքարը կընթանա երկրորդ տեղի համար: «Լույս» դաշինքն իր մեջ ներգրավել է այնպիսի ուժերի, որոնք տարբերվում են շատերից: Նշված դաշինքն իրեն ասոսացնում է  որպես ազատական կողմնորոշում ունեցող դաշինք: Եթե նրան հաջողվի կոնսոլիդացնել էլեկտորատը, կարող է իր և ԲՀԿ-ի միջև լուրջ մրցապայքար ծավալվել»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Բանախոսները շեշտեցին, որ ավագանու ընտրությունների ժամանակ կեղծարարություններ հիմանականում չեն լինի՝ չհաշված «մանր-մունր» խախտումները: Կբացառվեն նաև ընտրակաշառքները, քանի որ գումար բաժանող հիմնական ուժը չկա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր