Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

03 սեպ 2018 21:00

Մոսկվայում աղջկա սպանության կասկածանքով ձերբակալվել է Արտակ Աղաջանյանը

Մոսկվայում աղջկա սպանության կասկածանքով ձերբակալվել է Արտակ Աղաջանյանը, հաղորդում է Mash տելեգրամ ալիքը: «Մոսկվայում ոստիկանությունը բացահայտել է ճամպրուկի մեջ հայտնաբերված դիակի գործը: Միայն թե պատմությունն ինքնին բարդ եւ բազմաշերտ է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին մի անցորդ էր դիմել ոստիկանություն, ով Կրեմլյան կուրսանտների ծառուղով զբոսնելիս ճամպրուկ էր նկատել: Դեպքի վայր ժամանած իրավապահները բացել էին ճամպրուկը, որի մեջ կնոջ մարմին էր: Դրանից մի քանի օր առաջ նույնպես ճամպրուկի մեջ պահված տարեց կնոջ դի էր գտնվել:

«Դատաբժշկական փորձագետները դանակով հասցված վնասվածք էին գտել աղջկա մարմնի վրա, որն էլ մահացու էր դարձել նրա համար: Իսկ տարեց կինը մահացել էր սրտի կաթվածից: Իրավապահները ձերբակալել են աղջկա սպանության համար կասկածյալին՝ նրա բնակարանային հարեւանին: Ձերբակալվածը Արտակ Աղաջանյանն է, ով չի ընդունում իր մեղքը: Սակայն ճամպրուկի մեջ հայտնաբերված տատիկի սպանության պատմությունը դեռ չի բացահայտվել»,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր