Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 սեպ 2018 14:51

Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը նվիրել Վլադիմիր Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայկական կոնյակ է նվիրել։ Այդ մասին գրել է «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, որը լուսաբանել է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, գրում է lenta.ru-ն։

«Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ ու վերադարձավ կես րոպեից՝ ձեռքերը մեջքի հետևում պահած։ Նրա ձեռքում կար բավականին ճմռթված դեղին ստվարաթղթե տուփ։ Դրա վրա ռուսերեն, ու, հավանաբար, հայերեն գրություն էր․ «Հայկական կոնյակ»։ Դատելով նրանից, որ տուփը շատ ճմռթված էր՝ կոնյակը հին էր», - պատմել է լրագրողը։

Նշենք, որ Փաշինյանի ու Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին։ 

Կոլեսնիկովը նաև պատմել է, որ հայկական պատվիրակութունը բավականին մարդաշատ է եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր