Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

24 սեպ 2018 19:40

Մերկելը հրաժարվել է մասնակցել Էրդողանի այցի պատվին կազմակերպված ճաշկերույթին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա չի գտնվի Թուրքիայի նախագհ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի կապակցությամբ կազմակերպված պետական ճաշկերույթին։ Այդ մասին տեղեկացնում է Spiegel-ը։
Առայժմ դժվար է ասել, թե արդյոք Մերկելի՝ նախագահական պալատում ճաշկերույթին մասնակցելուց հրաժարվելու քայլը քաղաքական ազդանշան է հանդիսանում։ Կանցլերին հրավիրում են նման մակարդակի բոլոր միջոցառումներին, սակայն բոլոր հրավերները չէ, որ նա ընդունում է։ Վերջին անգամ Մերկելը նման միջոցառման մասնակցել է 2015 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհու այցի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։
Ինչպես նշվում է՝ ճաշկերույթից զատ Մերկելը առնվազն երկու հնարավորություն կունենա Թուրքիայի նախագահի հետ զրուցելու համար։
Գերմանիայի նախագահը ճաշկերույթ է կազմակերպում պետական բոլոր այցերի ժամանակ, սակայն Էրդողանի դեպքում ճաշկերույթի թեման տարբեր խոսակցությունների առիթ է դարձել, որոնք շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։
Էրդողանի այցը ծրագրված է սեպտեմբերի 27-29-ը և բացի ճաշկերույթից նախատեսում է նաև ռազմական պատիվներ ստանալ։ Ընդդիմությունը և հանրության ներկայացուցիչները համարում են, որ դա չափազանց է նման բարդ գործընկերոջ համար։ Օրինակ՝ ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները հրաժարվել է ճաշկերույթին մասնակցելուց հայտարարելով, որ չի ցանկանում լինել էրդողանական քարոզչության մի մասը։
Ներկա չի գտնվի նաև Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասան, ով այդ օրերին կգտնվի Նյու Յորքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր