Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

02 հոկ 2018 15:00

Ռեալիթի շոու չէ.Մինչեւ 2022 թ. խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու մասին որոշում ՀՀԿ-ն չունի

Ռեալիթի շոու չէ.Մինչեւ 2022 թ. խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու մասին որոշում ՀՀԿ-ն չունիՄինչեւ 2022 թվականը խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու մասին որոշում ՀՀԿ-ն չունի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Ես մի քիչ զարմացա, որ վարչապետը, երբ վերջում մեկնաբանություն էր տալիս, ՀՀԿ-ին վերագրեց մինչև 2022 թվականը ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ՝ ես, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, տարբեր կարծիքներ ենք հայտնում, բայց երեկվա քննարկման արդյունքում նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ա.Աշոտյանը կարեւորել է քաղաքական քննարկումները՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպման և նման աշխատանքային քննարկումների անհրաժեշտություն կա:
«Ռեալիթի շոու չէ, և նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը»,- նշեց Ա.Աշոտյանը՝ ավելացնելով, որ հանրային քննարկում ծավալելու դեպքում մեծ է շանսը, որ վերջնարդյունքում կունենանք ինչ-որ մի քաղաքական, եթե ոչ՝ կոնսենսուս, ապա կարծիքների համադրելի վիճակ: Ամեն դեպքում, ըստ նրա, պետք չէ թերագնահատել մյուս ուժերին՝ «Ծառուկյան» դաշինքին, ՀՅԴ-ին, և այս գործընթացի հաջողությունը պայմանավորված չէ միայն քաղաքական դաշտի երկու տարբեր բևեռների՝ Փաշինյան-Բաղդասարյան ձևաչափի արդյունավետությամբ։
Ա.Աշոտյանի խոսքերով՝ այն պայմանավորված է նաև խորհրդարանական այլ ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի բանակցելու և ընդհանուր հայտարարարի գալու ունակությամբ: «Կարծում եմ՝ ներվը պետք է հանել այդ բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր վերջին ինտերվյուի ընթացքում: Ներվը պետք է հանել, պետք է քիչ արտահոսքեր տալ, թե ինչ են խոսել»,- ասաց բանախոսը:
«Գործող վարչապետն ունի մտահոգություններ, որ, երբ սպառվեց աշխատելու սահմանադրական իր իմունիտետը, մայիսի 9-ից նա կարող է Ազգային ժողովում ստանալ անվստահության քվե: Սա այն հիմնական հանգրվանն է, որի մասին նաև մի քանի անգամ խոսել է Նիկոլ Փաշինյանը: Եվ որպեսզի ապահովագրի իր կառավարությունը, փորձում է կամ ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել, կամ իրականությանը չհամապատասխանող փաստարկներ բերել»,- հայտարարեց Ա.Աշոտյանը՝ մերժելով տարբերակը, որ Փաշինյանը շտապում է արտահերթ ընտրություններն անցկացնել, որպեսզի երկրում ստեղծվի կայությունություն, և ներդրողները սկսեն ներդրումներ անել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր