Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 հոկ 2018 12:03

Ադրբեջանն այնքան էլ կայուն երկիր չէ. այդ պատերազմը կարող է ավարտվել հենց Ադրբեջանի կործանմամբ

Ադրբեջանն այնքան էլ կայուն երկիր չէ. այդ պատերազմը կարող է ավարտվել հենց Ադրբեջանի կործանմամբՌուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի լրագրող Գուդրաթ Հասանգուլիևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը:
Պատգամավորի խոսքով՝ Հասանգուլիևի խոսքերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ կտրուկ տարբերվում այն քաղաքականությունից, որի մասին բարձրաձայնվում է:
«Ադրբեջանը, ինչպես և մի քանի այլ արևելյան պետություններ, ձևացնում են և քաղաքականություն վարում: Մեծ տարբերություն կա այդ քաղաքականության և այն բանի միջև, թե ինչ են նրանք ցանկանում, որպեսզի մենք մտածենք իրենց քաղաքականության մասին: Եվ սա դրանում համոզվելու հերթական դեպքն է:
Նա նկատել է, որ նման իրավիճակ առաջացել է ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ ընդհանրապես, դա դարձել է «մեր արևելյան քաղաքականության առօրյան»: Մոսկվան, Զատուլինի խոսքով, ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ, ընդհակառակը, Խորհրդային Միությունը պայքարում էր Ղարաբաղյան շարժման դեմ:
«Այսօր Ադրբեջանի ղեկավարությունը փոխզիջում չի ցանկանում, ցանկանում է իրենը վերցնել սպառազինության հաշվին՝ աճեցնելով իր ռազմական բյուջեն, աճեցնելով ռազմական սպառնալիքները: Մենք դրանում կտրականապես շահագրգռված չենք: Հետևաբար իմ և գործընկերներիս ջանքերն ուղղված են նրան, որպեսզի թույլ չտանք Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսվելը: Եվ այդ առումով մեզ հակառակորդ են դառնում Ադրբեջանի ղեկավարները և այն քաղաքական շրջանակները, որոնք չափազանց շատ են խոսում հնարավոր պատերազմի մասին: Այդ պատերազմը, ի դեպ, կարող է ավարտվել հենց Ադրբեջանի կործանմամբ: Դա այնքան էլ կայուն երկիր չէ, որքան ցանկանում է լինել»,-ասել է Զատուլինը:
Նա պարզաբանել է, որ Ադրբեջանը «մեծ գումարներ է ստանում նավթից ու գազից», բայց այդ եկամուտը ծախսում է ոչ համաչափ համամասնությամբ, և շատ մարդիկ դրանից ոչինչ էլ չեն ստանում: Նրա կարծիքով՝ հենց այդ ներքին խնդիրներն էլ պետք է լինեն կիզակետում: Ամեն գնով ռևանշի հասնելու գաղափարը գալիս է ինքնաարդարացման անզուսպ ցանկությունից՝ ինչու անհրաժեշտ որոշումներ չեն ընդունվում, երբ հարցը վերաբերում է երկրի ներքին զարգացմանը:
Աղբյուրը՝ Aravot.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր