Առաջարկում ենք, ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհենք          Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ       ՀՀ-ն հասկանում է ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում միաժամանակյա գտնվելու անհնարինությունը, համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից    

04 հոկ 2018 19:10

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն ԲիլյանինՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր չհայտարարված այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի հետ:
Ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակին առնչվող բժշկական փաստաթղթերը և պահման պայմանները:
Առանձնազրույցների ընթացքում Արմեն Բիլյանն ու Պավել Մանուկյանը նշել են, որ որևէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմից և իրենց հացադուլն ուղղված է իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխմանը։
Չհայտարարված այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ևս 4 դատապարտյալի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր