ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 հոկ 2018 20:40

Մոռացված մեկ տարեկան երեխան մահացել է մեքենայի մեջ

Մադրիդում տղամարդը իր 1 տարեկան դստերը մանկապարտեզ տանելիս մոռացել է նրան մեքենայի մեջ: ABC-ի տեղեկացմամբ՝ մեքենայի մեջ թողնված երեխան մահացել է:
Տղամարդը հասել է մանկապարտեզի մոտ և մտածելով, որ արդեն ներս է մտցրել երեխային, կայանել է մեքենան ճանապարհի վրա:
Այն մասին, որ երեխան մնացել է մեքենայում հայտնի է դարձել միայն երեկոյան, երբ մայրը եկել է, որ վերցնի նրան մանկապարտեզից: Մանկապարտեզի աշխատակիցների հետ զրույցից պարզ է դարձել, որ աղջկան ոչ-ոք չի բերել մանկապարտեզ: Այդ ժամանակ մայրը զանգահարել է ամուսնուն և մոտեցել կայանված մեքենային: Երբ նա հայտնաբերել է աղջկան, երեխայի սիրտը արդեն կանգնած է եղել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները 45 րոպե փորձել են վերակենդանացնել երեխային, սակայն դա նրանց չի հաջողվել:
Ոստիկանները պարզում են դեպքի պատճառը և հանգամանքները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր