Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

09 հոկ 2018 14:02

ԲՀԿ-ի հետ հուշագրի 4-րդ կետը որևէ՝ կոնկրետ պարտավորություն չի թելադրում.երկրորդ ուժի և վարչապետի միջև համաձայնությունը վերջնական է

ԲՀԿ-ի հետ հուշագրի 4-րդ կետը որևէ՝ կոնկրետ պարտավորություն չի թելադրում.երկրորդ ուժի և վարչապետի միջև համաձայնությունը վերջնական էԵրեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ«Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրվեց 2018 թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա հենց այն հուշագիր ասվածն է, որը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ ստորագրելու մտադրության մասին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Փաստորեն առաջինը նման հուշագիր ստորագրվեց ԲՀԿ-ի («Ծառուկյան դաշինքի») հետ։ Ամենակարևորը, ինչը հետաքրքրում էր հանրության լայն շրջանակներին՝ դրա բովանդակությունն էր։ Նախ` հետաքրքրությունների կարևորագույն դրույթն այն էր, թե արդյոք «Ծառուկյան դաշինքը» հստակ ու աներկբա պարտավորություն է ստանձնում որևէ կերպ չխոչընդոտել ԱԺ արձակմանը։ Եվ երկրորդ՝ արդյոք Փաշինյանը որևէ պարտավորություն է ստանձնում հետագայում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ, այսպես ասենք, հատուկ հարաբերություններ ունենալու։
Հուշագրի տեքստից ամեն ինչ պարզ է դառնում։ Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն («Ծառուկյան դաշինքը»), համենայն դեպս ըստ հուշագրի, չի խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը հենց այս տարվա դեկտեմբերին։ Ակնհայտ է նաև ԱԺ լուծարումից հետո, նոր ԱԺ ձևավորումից հետո հատուկ հարաբերություններ չեն լինելու ։ Հուշագրի 4-րդ կետը որևէ՝ կոնկրետ պարտավորություն չի թելադրում։ «Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ»,- սա մի պարտավորություն է, որ պետք է կրեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ժողովրդի և միմյանց նկատմամբ։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԱԺ-ում ներկայացված թվով երկրորդ ուժի և վարչապետի միջև համաձայնությունը վերջնական է և արդեն փաստաթղթավորված։ Արդյոք այս նույն բովանդակությամբ փաստաթուղթ կստորագրվի՞ նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, այս պահին դժվար է ասել։ Դժվար է ասել, քանի որ մինչև հիմա դեռ ամբողջությամբ հասկանալի չեն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի անցած շաբաթ իրականացրած օպերացիայի իրական դրդապատճառները և դրա տակ թաքնված իրական նպատակները։
Հույժ գաղտնի պայմաններում «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակումը, ապա նաև անջատված խոսափողերով դահլիճում ձեռքով քվեարկությունը, դրան հետևած ու նախորդած հայտարարությունները և այլն, ինչ-որ մեծ ծրագրի մասին էին խոսում, որը ուզում էին իրականացնել այդ ուժերը։ Սակայն դրանից մի քանի օր անց ԲՀԿ-ի հետ ստորագրված այս հուշագիրը խոսում է այն մասին, որ այդ ծրագիրը տապալվել է: Թե ինչ ծրագիր է եղել դա, թերևս պարզ կդառնա առաջիկայում։ Այդ ծրագրի տապալման ապացույցն էր նաև երեկ օրվա ընթացքում մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարությունները ԱԺ արտահերթ ընտրությունները այս տարվա դեկտեմբերին անցկացնելու անհրաժեշտության մասին։ Այդ ծրագրի տապալումից հետո ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելը, կարելի է ասել, տեխնիկայի հարց է։ Ընդամենը դա պետք է ինչ-որ կերպ արձանագրվի։ Դա կարող է լինել ստորագրված հուշագիր, կուսակցական գրավոր որոշում, հայտարարություն…   
«Հայկական ժամանակ» 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր