Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

23 հոկ 2018 16:17

Արյան բացասական ռեզուս ունեցողները սովորական մարդիկ չեն.այլմոլորակայինների հետնորդնե՞րն են

Ամերիկացի հայտնի պարանորմալ երևույթները  հետազոտող  Բրեդ Սթայգերը նկատել է հետաքրքիր առանձնահատկություն.
արյան բացասական ռեզուս ունեցողները  սովորական մարդիկ չեն…

Ավել ճիշտ, նա գտնում է, որ նրանք կամ «Homo sapiens» հատուկ  գենետիկ գիծն են կրում, կամ  այլմոլորակայինների հետնորդներն են:
Բանն այն է, որ համաձայն գենետիկայի օրենքներին, մենք կարող ենք ժառանգել այն հատկությունները, որոնք ունեցել են մեր նախնիները, եթե խոսքն, իհարկե, չի վերաբերում մուտացիային:
Իսկ դա նշանակում է, որ եթե մարդն ու կապիկը առաջացել են մեկ նախապապից, ապա նրանց արյունը պետք է լինի համատեղելի:
Որտեղի՞ց մարդկանց որոշ մասի մոտ արյան բացասական ռեզուսը: Ստացվում է, այդպիսի մարդկանց նախնիները այլ նախապապ են ունեցել: Հնարավոր է՝ այլմոլորակայիննե՞ր…

Նաև նշվում է, որ ամենաբարձր տոկոսը (30%)  բացասական արյան կրողների` բասկերն են, որոնց առաջացումը մինչ այսօր առեղծվածային է, ապա արեւելյան ծագման իսրայելական հրեաները, սամարացիները եւ եթովպական սեւ հրեաները.
Սա այն դեպքում, երբ մնացած ազգերում նման մարդկանց թիվը հազիվ հասնում է 1%-ի:
Շատ զարգացած անձինք, իմաստունները, անսովոր հոգեբանական ընդունակությունների տեր մարդիկ նույնպես կրում են բացասական արյան ռեզուս:

Ինչպես գիտենք, գոյություն ունի արյան 4 խումբ: Դրանք բոլորը տարբերվում են իրենց բաղադրությամբ, իսկ ավելի ճիշտ՝ արյան բջիջներում  տարբեր սպիտակուցների առկայությամբ, որոնք պայքարում են օրգանիզմում առկա բակտերիաների դեմ:
Մարդկանց մեծամասնության մոտ կան այդ սպիտակուցները. նրանք արյան դրական ռեզուրս ունեցողներն են:
 
Իսկ թե ինչու որոշ մարդկանց մոտ չկան այդ սպիտակուցները՝ առեղծված է: Գիտնականները այն կարծիքին են, որ արյան բացասական ռեզուս ունեցող մարդիկ Երկրի վրա հայտնվել են  35 000 տարի առաջ: Ի՞նչ պայմաններում՝ ոչ ոքի պարզ չէ: Սակայն ամենատարածված թեորիան այս խնդրի շուրջ այն է, որ արյան բացասական ռեզուրս ունեցող մարդիկ երկրագնդի մարդկանց ոչ հատուկ ԴՆԹ ունեն:

Ահա արյան  բացասական ռեզուս ունեցողներին բնութագրող  որոշ հատկություններ.
Նրանք ունեն ավելի բարձր IQ, քան դրական ռեզուրս ունեցողները
Սովորաբար նրանց մարմնի ջերմաստիճանը ավելի ցածր է՝ դրական ռեզուրս ունեցողների համեմատությամբ
Հոգեբանական ու էմոցիոնալ առումով նրանք ավելի կայուն են
Նրանց մեջ ավելի հաճախ են հանդիպում կարմրահեր մարդիկ
Նրանք շատ զգայուն են շոգի հանդեպ և չեն սիրում ցուրտը
Ավելի հաճախ նրանք ունենում են կանաչ, կապույտ և բաց շագանակագույն աչքեր:
Արյան բացասական ռեզուրս ունեցողների ևս մեկ հետաքրքիր ֆենոմեն՝ կապված հղիության հետ
Հայտնի է, որ արյան բացասական ռեզուս ունեցողներից հնարավոր չէ կլոն անել:

Ավելին, եթե հղի կինը ունի արյան բացասական ռեզուս, նրա մարմնի  իմունային համակարգը  «հարձակում է գործում» պտղի վրա՝ ընդունելով նրան որպես արտաքին մարմին:

Ահա, թե ինչու են այդպիսի կանանց բժիշկները մշտական հսկողության տակ պահում  հղիության ընթացքում՝ նշանակելով հատուկ  իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ:

Իսկ թե ինչու է նրանց մարմինը  «հարձակվում» սեփական երեխայի մարմնի վրա, ինչո՞ւ են վերաբերվում որպես «օտարի»՝  պարզ չէ: Այս հարցերը մինչ այսօր պատասխան չունեն և նման առեղծվածները  աշխատում են նրանց՝ որպես «այլմոլորակային» ընդունելու թեորիայի օգտին:
Ի դեպ, հնէաբանները գտել են մեծ քանակության հնագույն տեքստեր և արվեստի գործեր, որոնց գոյությունը  վերագրում են օտար արարածներին, որոնք, իբր,  այցելել են մեր մոլորակ: Այնպես որ, մտածեք ինքներդ…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր