Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, անգամ, երբ դրան անվանում են «Թրամփի ճանապարհ»          Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ    

31 հոկ 2018 15:50

Մահացած կնոջը փորձել են սահմանն անցկացնել՝ նրան կենդանի տեսք տալով

Մահացած կնոջը փորձել են սահմանն անցկացնել՝ նրան կենդանի տեսք տալովՌուս-ուկրաինական սահմանին, «Գոպտովկա» անցակետում մի շարք անձինք փորձել են մահացած կնոջը կենդանի տեսք տալով՝ անցկացնել սահմանով։ Այս մասին հայտնում է «112 Украина»-ն։ «Նշված սահմանային անցակետով սահման հատել պատրաստվող մեքենայի զննությունից պարզվեց, որ հետեւի նստատեղին կա կնոջ դիակ, որը նստեցված է եղել ձգված դիրքով եւ ամրացված եղել ամրագոտիով, որպեսզի ստեղծվի տպավորություն, թե ողջ է։ Արդեն հետո, մեքենայի վարորդը, որը տվյալ մահացած կնոջ ամուսինն էր, ցույց տվեց ռուսական լիազոր մարմնի կողմից տված մահվան վկայականը՝ տրված հոկտեմբերի 22-ի ամսաթվով»,- ասել է Ուկրաինական սահմանապահ ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը:
Մեքենայի վարորդը ասել է, որ դիակը տեղափոխել են Ուկրաինա, որպեսզի հուղարկավորեն Զապորոժիեի մարզում։ Դեպքի առնչությամբ իրականացվելու է քննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր